Տնտեսություն

Հակոբ Սիմիդյանը Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելու հեռանկարները

4 րոպեի ընթերցում

Հակոբ Սիմիդյանը Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելու հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարար Հակոբ Սիմիդյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր մակարդակի համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում՝ մասնավորապես, առևտրաշրջանառության, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհաշինության և գյուղատնտեսության։

«Իմ գոհունակությունն եմ հայտնել, որ Հայաստան պատվիրակության այցի ընթացքում Երևանում գումարվելու է նաև միմյանց մայրաքաղաքներում ամենամյա հաճախականությամբ անցկացվող Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը, ինչը ևս մեկ անգամ փաստում է մեր երկրների երկուստեք բարեկամական հարաբերությունները և համատեղ աշխատելու պատրաստակամությունը՝ ամենալայն համագործակցային փաթեթով։ Ուրախ եմ նաև, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կստորագրվի երկար նախապատրաստած և շատ կարևոր հուշագիր, որով մենք կարող ենք նաև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության նոր ուղղություններ սահմանել և զարգացնել»,-նշել է նախարարը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը ևս անդրադարձել է հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և նույնպես փաստել, որ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մշտապես առկա է եղել ջերմ բարեկամությունն ու խաղաղ գոյակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի, բնության հատուկ պահպանվող տարածքների, կենսաբազմազանության, էկոզբոսաշրջության ոլորտի խնդիրները։ Անդրադարձ է կատարվել Արաքս սահմանային գետի հետ կապված վերջին ամիսների արդյունավետ համատեղ աշխատանքին և արձանագրած հաջողություններին: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը բնապահպանական բոլոր ուղղություններով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի և իրանական կողմից ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մասնագետի գլխավորությամբ ավելի ակտիվացնել ընթացիկ աշխատանքները՝ ամիսներ անց առավել նշանակալի արդյունքներ գրանցելու նպատակով։

«Անդրադարձ է եղել նաև ջրամբարների կառուցմանը և հայկական կողմի անունից ևս մեկ անգամ հաստատակամություն եմ հայտնել համագործակցելու ջրամբարների նախագծման և ջրային ռեսուրսների ոլորտում այլ ծրագրերի համագործակցության հարցերում։ Մեր երկու երկրների կառավարությունները դրսևորում են քաղաքական անհրաժեշտ կամք և հետևողականություն՝ զարգացնելու մեր միջպետական հարաբերություները տարբեր ոլորտներում, և հույս ունեմ այս այցը խթան կհանդիսանա հայ-իրանական կապերն ամրապնդելու և շրջակա միջավայրի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի օրակարգի ընդլայնման և համատեղ նոր ծրագրերի իրականացման համար»,- նշել է նախարարը։

Հանդիպման ավարտին նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայկական կողմին հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ տեղում ծանոթանալու շրջակա միջավայրի ոլորտում և, հատկապես, ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում իրանական փորձին։

Եվրոպական ինդեքսներ - 05/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 05/07/24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 05/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 05/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 05/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 05/07/24

Նավթի գները նվազել են - 05/07/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 05/07/24

Խրախուսվում  են հերթական ներդրումային ծրագրերը. Լճաշեն գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր

Տնտեսություն

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Լճաշեն գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր

Չինական գարեջուրը և գինին՝ «աշխարհը նվաճելու» ճանապարհին

Տնտեսություն

Չինական գարեջուրը և գինին՝ «աշխարհը նվաճելու» ճանապարհին

Shtigen-ն արևային էներգետիկայի ոլորտում հայկական փորձը «կարտահանի» Վրաստան

Տնտեսություն

Shtigen-ն արևային էներգետիկայի ոլորտում հայկական փորձը «կարտահանի» Վրաստան

Հողերի միավորում. փորձաքար՝ կառավարության և հնարավորություն գյուղատնտեսության համար

Տնտեսություն

Հողերի միավորում. փորձաքար՝ կառավարության և հնարավորություն գյուղատնտեսության համար

Մարտունի համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին

Տնտեսություն

Մարտունի համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին

Եվրոպական ինդեքսներ - 03/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 03/07/24

Ամերիկյան ինդեքսներ - 03/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ - 03/07/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում