Սփյուռք

Համագործակցության նոր կամուրջ. Սերբիայում հայ համայնքը համաժողովի շրջանակում կհամախմբի հայ ու սերբ գործիչների տարբեր ոլորտներից

6 րոպեի ընթերցում

Համագործակցության նոր կամուրջ. Սերբիայում հայ համայնքը համաժողովի շրջանակում կհամախմբի հայ ու սերբ գործիչների տարբեր ոլորտներից

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայում հայ համայնքի նախաձեռնությամբ ընթացիկ տարվա աշնանը կանցկացվի համաժողով, որ կհամախմբի հայ ու սերբ գործիչներին տարբեր ոլորտներից՝ սպորտ, մշակույթ, գիտություն, զբոսաշրջություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սերբիայի հայ ազգային համայնքի նախագահ Բիլիանա Օբրադովիչ-Շախրիմանյանը, ով իր սերբ գործընկերների հետ Հայաստանում էր, նշեց, որ հայ համայնքը ձգտում է ակտիվ միջոցառումներ անցկացնել՝ միավորելով Հայաստանի ու Սերբիայի գործիչներին, մասնագետներին:

«Երկար տարիներ հասարակական մակարդակով Հայաստան-Սերբիա հարաբերությունների սերտացման ուղղությամբ աշխատանք չի տարվել: Ավելին՝ համայնք որպես այդպիսին ձևավորված չի եղել: Հիմա իմ և իմ ընկերների, ջանքերով աշխատանքներ են տարվել համայնքի ձևավորման, միջոցառումների իրականացման ուղղությամբ: Այդ համաժողովը համայնքի ծրագրերից մեկն է, որով փորձ է արվում համագործակցության հարթակ ստեղծել»,-ասաց Բիլիանա Օբրադովիչ-Շախրիմանյանը:

Նրա խոսքով՝ համաժողովի գաղափարն ու նախագիծը քննարկվել է Սերբիայի համապատասխան գերատեսչություններում և հավանության արժանացել: Սերբ գործընկերների հետ Հայաստան այցի նպատակներից մեկն էլ հենց այն էր, որ տեղի գերատեսչություններին ու պաշտոնյաներին ներկայացվի նախագիծը: Այն կրկին հավանության է արժանացել ինչպես Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:

«Մենք ցանկանում ենք, որ համաժողովին մասնակցեն ոչ միայն մշակույթի, գիտության, սպորտի ոլորտի մասնագետները, այլև երկու երկրների պաշտոնյաները: Մեզ համար շատ կարևոր է, որ համաժողովի բացումն արվի Հայաստանից: Երբ Հայաստանից պաշտոնական մարդիկ են գալիս, դա նաև ամրացնում է մեր հայ համայնքի դիրքերը: Նման այցերն այլ շեշտադրում են հաղորդում միջոցառումներին ու նոր հնարավորություններ բացում»,-ասաց Բիլիանա Օբրադովիչ-Շախրիմանյանը: Նա վստահություն հայտնեց, որ տարբեր ոլորտներից Սերբիայի, Հայաստանի գործիչները շատ բան ունեն համատեղ անելու, նրանք կարող են համագործակցել, փորձի փոխանակում իրականացնել, միասին ծրագրեր իրականացնել, տարբեր հարցերում փոխլրացնել միմյանց:

Բիլիանա Օբրադովիչ-Շախրիմանյանը հավատացած է, որ Հայաստանի ու Սերբիայի միջև համագործակցության ձևավորման, սերտացման, ամրապնդման գործում մեծ դեր կարող է ունենալ հայ համայնքը:

«Քսան տարի հայ համայնք, որպես այդպիսին, չի գործել: 2019 թվականին որոշեցի համակարգված աշխատանք իրականացնել, տեղեկություն հավաքել, շփման, համատեղ աշխատանքի հարթակ ստեղծել, միմյանց ճանաչելու հնարավորություն տալ: Ես 10 տարուց ավելի զբաղվել եմ Սերբիայում հայերի մասին տեղեկություններ հավաքելով: Այն շատ բարդ գործընթաց է ու ամենօրյա աշխատանք պահանջող, սակայն ես երբեք չեմ հանձնվել և շարունակել եմ սկսածս գործը: Իմ ունեցած վերջին տվյալներով Սերբիայում շուրջ 5 հազար հայ է ապրում: Նրանք և՛ ցեղասպանությունից փրկվածների սերունդներ են, և՛ վերջին տարիներին Հայաստանից եկածներ: Կարող եմ ասել, որ հայերը ներկայացված են գրեթե բոլոր ոլորտներում՝ կրթություն, գիտություն, քաղաքականություն, մշակույթ, գործարար համայնք»,- ասաց Բիլիանա Օբրադովիչ-Շախրիմանյանն՝ ավելացնելով, որ ամեն ինչ անում է, որ Սերբիայում Հայաստանի մասին ավելի շատ խոսվի, ճանաչելիությունը մեծանա:

Այդ գործում իր ներդրումը կունենա «Borba» մշակութային ամսագիրը, որի գլխավոր խմբագիր Էլենա Ստոյանովիչը ևս այս օրերին Հայաստանում էր: Նա իր տպավորությունները, հավաքագրած տեղեկությունները, Հայաստանի մասին պատմող նյութերը պատրաստվում է ներկայացնել ամսագրում:

«Երբ գալիս էի Հայաստան, չէի ուզում շատ ինֆորմացիա կարդալ ինտերնետում, ուզում էի տեղում ծանոթանալ: Տպավորված եմ Հայաստանով, եկեղեցիների ճարտարապետությամբ, մշակույթով: Առանձնահատուկ ուզում եմ նշել տեղի բնակիչների ջերմությունը: Շատ մեծ սրտով մեզ ընդունեցին: Վստահաբար կարող եմ ասել, որ այստեղ մեզ զգում ենք ինչպես մեր տանը: Չենք զգում, որ օտար երկրում ենք: Մեծ սիրով մեր ամսագրի հաջորդ համարի 4-6 էջը նվիրելու ենք Հայաստանին»,-ասաց Էլենա Ստոյանովիչը:

Հայաստանով տպավորված է նաև Սերբիայի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Դարկո Օբրադովիչը: Նրա խոսքով՝ հետաքրքրված են գիտության ոլորտում հայ մասնագետների հետ համագործակցության հարցում:

«Մենք ունենք միջազգային գործընկերների հետ համագործակցության մեծ փորձ: Հայաստան այցելության նպատակն է գտնել գործընկերներ, որոնք հետաքրքրված կլինեն գիտության ոլորտում համագործակցության հարցում: Համատեղ աշխատանքով կարող ենք արձագանքել ժամանակակից մարտահրավերներին: Գործընկերներ գտնելու հարցում շատ կարևոր նախաձեռնություն է աշնանը սպասվող համաժողովը, որը համախմբելու է տարբեր ոլորտների ներկայացուցիչներին: Երբ գիտնականները, մշակույթի գործիչները, տարբեր ոլորտների մասնագետները սկսեն խոսել, վստահ եմ, որ պաշտոնյաները ևս կհետևեն նրանց»,-ասաց Դարկո Օբրադովիչը:

Նա համոզված է, որ երկու երկրների ժողովուրդները շատ ընդհանրություններ ու հարուստ փորձ ունեն և համատեղ աշխատանքի մեծ հնարավորություններ կան:

Աննա Գզիրյան

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում