Սփյուռք

Ստամբուլում գործող «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցը որպես հայկական կառույց կորցնելու վտանգ կա. պոլսահայությունը մտահոգված է

3 րոպեի ընթերցում

Ստամբուլում գործող «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցը որպես հայկական կառույց կորցնելու վտանգ կա. պոլսահայությունը մտահոգված է

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայությունը մտահոգված է Ստամբուլում գործող «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցը կորցնելու հարցով: 2013 թվականին Թուրքիայի իշխանությունները չեղարկել էին ազգային փոքրամասնությունների հիմնադրամներում ընտրությունների անցկացման գործող կանոնակարգը: Դրան հաջորդող տարիներին այդպես էլ նոր կանոնակարգ չհաստատվեց: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը նշեց, որ այս օրերին ակտիվանում են խոսակցությունները նոր հնարավոր կանոնակարգ ունենալու մասին, սակայն հայ համայնքի շրջանում կան մտահոգություններ այն մասին, որ դա ևս խնդիրը չի լուծելու:

«Շատ մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Խոսքը 2013 թվականից Թուրքիայի կողմից չեղարկված կարգի մասին է՝ այն պատճառաբանությամբ, որ նոր կանոնագիր պետք է պատրաստվեր: Այդ ժամանակ «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցում, որը հիմնադրամի կարգավիճակ ունի, ընտրություններն առկախվեցին: Մինչև հիմա նոր կանոնագիր չկարողացան պատրաստել: Հիմա շշուկներ կան, որ նոր կանոնագիր կարող է լինել, սակայն միևնույն է, չենք կարողանալու հիվանդանոցի գործադիր խորհրդի ընտրություններ անցկացնել: Սա մեր ամենամեծ հաստատությունը գրավելու փորձ կարող է լինել: Խոսքը 188 տարվա հաստատության մասին է, որը համայնքը համարում է ազգային հիվանդանոց: Այն իր մեջ ունի նաև տարեցների խնամքի բաղադրիչ»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Բագրատ Էստուկյանի խոսքով՝ «Սուրբ փրկիչ» հիվանդանոցը պոլսահայ համայնքի մեծագույն հաստատությունն է: Եվ եթե չկարողանան ընտրություն անցկացնել, ապա մտավախություն կա, որ դա կկորցնեն որպես հայկական կառույց:

«Թուրքիայի ամբողջ հայությունը գնում է և հիմնադրամի կարգավիճակով գործող հիվանդանոցի հոգաբարձուներին է ընտրում: Հիմա, եթե այս իրավունքից զրկվում ենք, ապա դա նշանակում է, որ այն այլևս հայկական հիվանդանոց չէ»,-ասաց նա

Օրերս հայ համայնքը նախաձեռնել էր առցանց ստորագրահավաք՝ ընդդեմ այնպիսի կանոնակարգի, որը կարող է հիմնադրամը դուրս թողնել ընտրական գործընթացից: Ստորագրահավաքին միացել էր 250-ից ավելի մարդ:

Բագրատ Էստուկյանը տեղեկացրեց, որ այս խնդրին առնչվում են նաև Թուրքիայի մյուս ազգային փոքրամասնությունները: Հարցին, թե արդյոք հնարավոր է ազգային փոքրամասնությունները միասնական գործեն վերը նշված հարցի հետ կապված, Բագրատ Էստուկյանը նշեց, որ դեռ այդ ուղղությամբ զարգացումներ չկան:

Աննա Գզիրյան

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում