Տնտեսություն

Պետեկամուտների կոմիտեն հայտնում է հայ-իրանական սահմանին մաքսանենգության մի շարք դեպքերի բացահայտման մասին

5 րոպեի ընթերցում

Պետեկամուտների կոմիտեն հայտնում է հայ-իրանական սահմանին մաքսանենգության մի շարք դեպքերի բացահայտման մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ինչպես նաև չհայտարարագրված ապրանքների Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, վերջերս ակտիվացել է համագործակցությունը ՌԴանվտանգության դաշնային ծառայությանսահմանապահ վարչության աշխատակիցների հետ: Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում համատեղ գործողությունների արդյունքում, հայ-իրանական սահմանին մաքսային զննության ենթարկված տրասնպորտային միջոցներում հայտնաբերված մաքսանենգ և չհայտարարագրված ապրանքների դեպքերով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն: Ստորև բերված աղյուսակում ներկայացվում են այդ դեպքերի վիճակագրությունը և այլ մանրամասներ:

1. «Ագարակ» պետական սահմանի անցակետում զննության է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած ավտոբուս:

Տրանսպորտային

միջոցի նստատեղերից

մեկի ետնամասի կառուցվածքում հայտնաբերվել է 2․8 գրամ ընդհանուր քաշով պոլիէթիլենային փաթեթ դեղնականաչավուն զանգ-վածի պարունակությամբ,

սուր հոտով `«մարիխուանա» թմրամիջոց հիշեցնող։

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում

ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն։

2. «Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած մեքենա:

Տրանսպորտային

միջոցի նստատեղերից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված՝ ընդհանուր 2460 տուփ ծխախոտ:

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում

ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն։

3.«Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած ավտոբուս:

Տրասպորտային միջոցի նստատեղերից մեկի աջակողմյան հատվածից հայտնաբերվել է 0,9 գ ընդհանուր քաշով թվով 1 պոլիէթիլենային փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածի պարունակութ-

յամբ, «Acetaminofen Codein 300/20» գրառմամբ՝ ընդհանուր 81 հաբ և

«Cobra 150» գրառմամբ՝ ընդհանուր 5 հաբ։

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում

ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն։

4. «Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած բեռնատար:

Բեռնատարում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հետևյալ ապրանքները՝ հորատոր հաստոցի 1 գլան, 68կգ համաքաշով 43 տուփ կտրիչ նախատեսված խառատի հաստոցի համար, հորատման գլանի 5 հատ գլխիկ, 11 զսպակցուկային կապիչ, 40 տարբեր տրամաչափերի գայլիկոն և 2 յուղի պոմպ:

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր։ Նշված դեպքով իրականացվում է վարչական վարույթ։

5. Կանխվել է ալկոհոլային խմիչքի ապօրինի արտահանումը:

«Ալվանք» կոչվող սահմանապահ ուղեկալի ազդանշանային համալիրի 3-րդ հատվածից հայտնաբերվել և կանխել են Ագարակ քաղաքի բնակչի կողմից 50 շիշ (0.5 լիտր տարողությամբ) կոնյակի ապօրինի տեղափոխումը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է վարչական վարույթ:

6. «Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկվել ՀՀ-ից Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնող բեռնատար:

Բեռնատարի և վարորդի քնելու համար նախատեսված խցիկից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հետևյալ ապրանքները՝ 2 ունիվերսալ բաժանարար գլխիկ, 5 էլեկտրական վահանակ` անջատիչով, 390 (РЭС8 գրառմամբ) փոփոխական ռելեյի կոնտակտ, 405 (РЭС 60 գրառմամբ) ցածր ընթացիկ ունիվերսալ ռելե, 313 շրջանաձև միացիչ, 3200 հոսանքի մետաղային դետալ։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է վարչական վարույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում