Սփյուռք

Զորյան ինստիտուտը ցեղասպանագիտության մասին նոր ծրագիր է սկսել Օնտարիոյի ավագ դպրոցներում

8 րոպեի ընթերցում

Զորյան ինստիտուտը ցեղասպանագիտության մասին նոր ծրագիր է սկսել Օնտարիոյի ավագ դպրոցներում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորյան ինստիտուտն սկսել է «Հավասարության, հանդուրժողականության եւ հաշտեցման խթանում» խորագիրը կրող ցեղասպանության կրթական նոր ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կանադայի Օնտարիո նահանգի կրթության նախարարության կողմից: Զորյան ինստիտուտի կողմից մշակված այս ծրագիրը Տորոնտոյի տարածքի միջնակարգ դպրոցի աշակերտներին կտրամադրի ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների հետ կապված բազմաթիվ, բարդ եւ հաճախ զգացմունքային խնդիրներին առնչվող հիմնարար հասկացությունների վերաբերյալ գիտելիք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառույցը տեղեկացնում է, որ Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի, ցեղասպանության կրթության մասնագետների, միջնակարգ դպրոցի մանկավարժների եւ ուսումնական պլանի խորհրդատուների աջակցությամբ ինստիտուտը մշակել է արդյունավետ եւ ազդեցիկ դասապլան այս ծրագրի համար: «Խոսելով ծրագրի զարգացման պատճառների մասին Զորյան ինստիտուտի փոխտնօրեն Մեյգան Ռիդը նշել է․ «Զորյան ինստիտուտը ամենամեծ հետազոտական ինստիոտուտն է, որը կենտրոնացել է ցեղասպանության, մարդու իրավունքների ուսումնասիրության, գիտության եւ կրթության վրա։ Այս նոր նախաձեռնությամբ մեր նպատակն է այս աշխատանքը փոխանցել երիտասարդ սերունդներին, նրանց համար ճանաչելի դարձնել «մենք» ընդդնեմ «նրանց» մտածողության վտանգները։ Այս ծրագիրը կդասավանդի ատելության բացասական հետեւանքների մասին եւ կշեշտադրի տարիքային բոլոր խմբերի անձնական պարտավորությունը աջակցելու բռնության կանխարգելմանն եւ խթանելու հավասարություն, հանդուրժողականություն եւ փոխըմբռնում»։

Ծրագիրը նախատեսված է իրականացնել 2022 թվականի մայիս-հունիս ամիսներին, որը կղեկավարեն Զորյան ինստիտուտի Ցեղասպանության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի նշանավոր շրջանավարտները: Յուրաքանչյուր դասընթաց կսկսվիի ինտերակտիվ քննարկմամբ՝ ներկայացնելով մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը, ի տիվս այլոց՝ համեմատական եւ միջգիտակրթական մեթոդաբանությամբ կուսումնասիրվեն ցեղասպանության առանձին դեպքեր, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Կանադայի բնիկ ժողովուրդների մշակութային ցեղասպանությունը։ Վերոբերյալն իրականացվելու է օգտագործելով ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր վկայություններ, ինչպես նաեւ ցեղասպանությունից տուժածների սկզբնաղբյուրային նշանակության պատմություններ: Այս մոտեցումը ուսանողներին թույլ կտա համեմատել եւ հասկանալ ցեղասպանության գործընթացների եւ փորձի ընդհանրությունները եւ կնպաստի երեւույթի համընդհանուրության ավելի լավ ըմբռնմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Էլիսոն Մաքոլեյը, ով Տորոնտոյի համալսարանի պատմության ֆակուլտետում գիտությունների թեկնածու է եւ Զորյան ինստիտուտի Ցեղասպանության եւ մարդու իրավունքների համասլարանական ծրագրի 2017թվականի շրջանավարտ ու սերտորեն համագործակցում է ինստիտուտի հետ այս նախաձեռնության շրջանակներում, հետեւյալն է ասել ծրագրի ազդեցության մասին․ «Ցեղասպանության մասին կրթական ծրագրի միջոցով հավասարության, հանդուրժողականության եւ հաշտեցման խթանումը Մեծ Տորնոտոյի Տարածքի միջնակարգ դպրոցների աշակերտների համար հնարավորություն է քննադատական մտածողությամբ հասկանալ, թե ինչ է նշանակում լինել ակտիվ եւ ներգրավված գլոբալ քաղաքացի: Զորյանի նորարարական եւ մուլտիմեդիա մոտեցումը մարդու իրավունքների եւ ցեղասպանության վերաբերյալ կրթությանը խրախուսում է ուսանողներին առերեսվել դժվար անցյալին եւ ներկային կարեկցանքով, հասկացողությամբ եւ մտավոր խստությամբ: Այս ծրագիրը ուսանողներին կարող է դուրս բերել իրենց դասասենյակների շրջանակներից, որպեսզի իրենց ամենօրյա կյանքում իրենք աշխատեն ավելի արդար ու հանդուրժող աշխարհ ստեղծելու ուղղությամբ»։

Նշվում է, որ Զորյան ինստիտուտը երախտապարտ է Օնտարիոյի մանկավարժներին, Սոսի Թերզյան - Խիրին՝ Ուիլյամ Բերչիի հանրակրթական դպրոցի Յորքի շրջանի դպրոցական խորհրդին եւ Քրիստին Զաղիկյանին՝ Տորոնտոյի շրջանի Էրլ Հեյգի միջնակարգ դպրոցի ուղեցույցի Ուսումնական ծրագրի աջակցության ղեկավարին, ծրագրի կառուցվածքի եւ ավագ դպրոցի աշակետրներին նյութի մատուցման մեթոդաբանության վերաբերյալ խորհրդատվության համար։ Անդրադառնալով նոր ծրագրին՝ Զաղիկյանը ասել է․ «Քանի որ մեր աշխարհը շարունակում է տառապել էթնիկ բռնությամ եւ քաղաքական անկարգությունների պատճառով, այժմ ավելի քան երբեւէ կարեւոր է իմանալ ցեղասպանության իրադարձությունների արմատների մասին եւ թե ինչպես հասկացությունները, ինչպիսիք են բացառումը, անհանդուրժողականությունը եւ ապամարդկայնացումը, կարող են հարթակ ստեղծել ատելության հանցագործությունների եւ մարդու իրավունքների խախտումներ համար: Այս ծրագրի միջոցով ուսանողները կսովորեն ցեղասպանության պատճառների եւ հետեւանքների մասին, կճանաչեն անարդարությունը եւ կներգրավվեն ատելության դեմ պայքարին տեղական մակարդակում, որպեսզի այսօրինակ ոճրագործություններն այլեւս երբեք չկրկնվեն»։

Այս առթիվ Զորյան ինստիտուտի համանախագահ պրոֆեսոր Ռոջեր Սմիթը, պրոֆեսոր Մաուրին Հեյբերթը եւ պրոֆեսոր Վարուժ Այվազյանը ցանկացել ենն իրենց երախտիքի խոսքն ուղղել Օնտարիոյի կրթության նախարարությանը եւ անձամբ նախարար Սթեֆան Լիսին՝ Բնիկ ժողովուրդների կրթության եւ բարեկեցության բաժնի կողմից առաջարկված 2021-2022 Ատելության դեմ ուղղված նախաձեռնությունների շրջանակներում այս ծրագրի ֆինանսավորման համար։ Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանը եւս ցանկացել է իր շնորհակալությունը հայտնել Սկարբորո-Ագինկուր ընտրատեղամասի՝ Օնտարիոյի նահանգային խորհրդի անդամ Արիս Պապիկյանին Զորյան ինստիտուտի նախաձեռնությունները Կրթության նախարարությունում խթանելուն ուղղված իր շարունակական աջակցության համար։ Իր խոսքում Սարգսյանն ասել է․ «Զորյան ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ 2008 թվականից ի վեր պարոն Բաբիկյանը մեծ դեր է ունեցել Օնտարիոյի միջնակարգ դպրոցներում ցեղասպանության մասին իրազեկվածության խթանման գործում՝ մշակելով 11-րդ դասարանի «Ցեղասպանություն. պատմական եւ ժամանակակից հետեւանքներ» դասընթացը: Իր շարունակական աջակցությամբ մենք վստահ ենք, որ այժմ կարող ենք ընդլայնել այս ծրագրի շնորհիվ ձեռք բերված աշխատանքը Մեծ Տորոնտոյի տարածքի ավագ դպրոցներում՝ Հավասարության, հանդուրժողականության եւ հաշտեցման խթանման միջոցով Ցեղասպանության կրթական ծրագրի շրջանակներում»:

Նշվում է, որ Զորյան ինստիտուտը եւ Կրթության նախարարությունը ծրագրից ստացած արձագանքները կօգտագործեն առաջիկա դպրոցական տարիներին Օնտարիոյի միջնակարգ դպրոցի ուսուցիչների եւ ուսանողների համար դասապլանի եւ լրացուցիչ ուսումնական նյութերի մշակման համար: Այս նախաձեռնությամբ Զորյան ինստիտուտի երկարաժամկետ նպատակն է վերապատրաստել ուսուցիչներին եւ ընդլայնել ծրագրի շրջանակը Օնտարիոյի նահանգից դուրս եւ այս ծրագիրը ներկայացնել ամբողջ երկրում։

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում