Սփյուռք

Կորյուն Հովնան Բաղդասարյանը տեղեկացրել է Երուսաղեմում Սուրբ Հարության տոնին Հայ Առաքելական եկեղեցու մասնակցության մասին

1 րոպեի ընթերցում

Կորյուն Հովնան Բաղդասարյանը տեղեկացրել է Երուսաղեմում Սուրբ Հարության տոնին Հայ Առաքելական եկեղեցու մասնակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Կորյուն Հովնան Բաղդասարյանը տեղեկություններ է հաղորդել Երուսաղեմում Սուրբ Հարության տոնի միջոցառումների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա «Ֆեյսբուք»-ի էջի իր գրառմամբ տեղեկացրել է, որ «Սուրբ Հարությունը խորհրդանշող լույս-կրակը Սուրբ Հարության տաճարից տեղափոխվում է Հայկական թաղամաս՝ Սրբոց Հակոբյանց եկեղեցի»:

Մեկ այլ գրառման մեջ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետը նշել է. «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի ևս, ապրիլի 23-ին, իրացրեց իր առանձնահատուկ իրավունքը. «Լույսի» արարողությունը սկսելու համար բացեց Սուրբ Հարության տաճարի դուռը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում