Սփյուռք

Սան Պաուլոյում պատարագ կմատուցվի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

1 րոպեի ընթերցում

Սան Պաուլոյում պատարագ կմատուցվի՝  ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամ Գիգա Պեյշոտուն ապրիլի 18-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հանդես է եկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու մասին հայտարարությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝բրազիլացի խորհրդարանականըհայտնել է, որ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Սան Պաուլոյում պատարագ է մատուցվելու:

«Չեմ կարող չնշել, որ ապրիլի 24-ին Սան Պաուլոյում պատարագ ենք մատուցելու՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Հայոց ցեղասպանության զոհ է դարձել ավելի քան մեկ միլիոն մարդ»,- հայտարարել է Պեյշոտուն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում