Սփյուռք

Հաագայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ է կազմակերպվել

2 րոպեի ընթերցում

Հաագայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայում ապրիլի 20-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված համերգ, որը կազմակերպել էր Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան՝ Հայաստանի դեսպանության հովանու ներքո։

Համերգին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի և ԱԳՆ-ի, միջազգային կազմակերպությունների և դեսպանությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչներն իրենց ելույթներում ընդգծեցին Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և վերահաստատեցին այդ ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու իրենց հանձնառությունը:

Ելույթով հանդես եկավ նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը Նիդերլանդներում հայ համայնքի կողքին կանգնելու համար։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց նաև խորհրդարանականներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ունեցած ավանդի համար և հույս հայտնեց, որ Նիդերլանդների կառավարությունը ևս մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Հիշատակի երեկոն ավարտվեց «Zwarte Zee» հնգյակի կողմից հայ անվանի երգահանների ստեղծագործությունների կատարումներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում