ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կացինը, որով Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմում Ջեք Նիկոլսոնի կերտած կերպարը կոտրում է դուռը, վաճառքի է հանվել ԱՄՆ-ում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 18-ին հայտնել է TMZպորտալը՝ վկայակոչելով Gotta Have Rock and Roll աճուրդի տունը:
Աճուրդի կազմակերպչի խոսքով՝ կացինը լավ վիճակում է և կներկայացվի հատուկ շրջանակով՝ ֆիլմից կադրերով: Աճուրդը կմեկնարկի ապրիլի 20-ից: Աճուրդի տունը նախատեսում է կացնի դիմաց առնվազն 100 հազար դոլար ստանալ: