Տնտեսություն

Ագրոպարենային արտադրանքի առևտրաշրջանառությունը աճել է 19.8%-ով. Քերոբյանը հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարարին

2 րոպեի ընթերցում

Ագրոպարենային արտադրանքի առևտրաշրջանառությունը աճել է 19.8%-ով. Քերոբյանը հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարարին

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 12-ին հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

«Որպես համատեղ աշխատանքի արդյունքի օրինակ նշվել է ագրոպարենայինոլորտի արտադրանքի առևտրաշրջանառության աճը, ինչն իրականացվում է ինչպես երկկողմ հարաբերությունների, այդպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ագրոպարենային ոլորտի արտադրանքի առևտրաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 753.8 մլն ԱՄՆ դոլար, իսկ2021 թվականին՝ 903.1 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է շուրջ 19.8%:

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն 2020 թվականին կազմել է 428.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2021 թվականին՝ 534.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ շուրջ 24.7%-ով ավել է:

«Հանդիպմանը քննարկվել են ագրոարդյունաբերության ոլորտում փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները․ երկուստեք ընդգծվել է, որ ագրոարդյունաբերական ոլորտում համագործակցությունն ունի զարգացման զգալի ներուժ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև գյուղարտադրողների գործարար այցերի կազմակերպմանը։

Վահան Քերոբյանն ու Դմիտրի Պատրուշևը համակարծիք էին, որ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում անմիջական երկխոսության կազմակերպումը ներկայումս առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն նպաստում է երկու երկրների պարենային անվտանգության պահպանմանը»,- հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Նշվում է, որ հանդիպման ավարտիննրանք ընդգծել են փոխգործակցության համար հետագա զարգացման մեծ հնարավորությունները և նշել, որ կայացած հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում