Քաղաքականություն

Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները ներկայացնելիս հնչեցրած իր հայտարարությունները և որոշ պարզաբանումներ ներկայացրեց։

« Այդ ելույթով մենք տարածություն բացեցինք Հայաստանի Հանրապետության և Արցախի համար, որովհետև նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը և Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։ Մենք ճանապարհ ենք բացում Հայաստանի և Արցախի պետականությունը պահպանելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում եզրափակիչ ելույթի ժամանակ ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի տպավորությամբ որոշ մարդիկ երազում են, որ Ղարաբաղի ժողովուրդը օր առաջ դուրս գա։

«Ոչ, Ղարաբաղի ժողովուրդը դուրս պետք է չգա Ղարաբաղից։ Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ապրի, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ։ Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ։ Սրա մասին է խոսքը»,- շեշտեց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ պատերազմում զինծառայողները դրա համար են զոհվել, որպեսզի հեռանկար բացվի Ղարաբաղի և Հայաստանի համար։

«Մենք ճանապարհ ենք բացել, որպեսզի մեր ժողովրդին մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք»,- ընդգծեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում