ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի մարտի 25-ին ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել Արցախի Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարությունից, նշելով՝ որ կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և համածառայակիցներին: