Շիրակի մարզում բացվել է տոհմային ոչխարաբուծության նոր կենտրոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը և Արման Խոջոյանը մարտի 22-ին մասնակցել են Շիրակի մարզի Ազատան համայնքում տոհմային ոչխարաբուծության «Մաքի» գենետիկական նոր կենտրոնի բացմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, միջոցառմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, ՀՀ սննդի անվտանգության պետական տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ոչխարաբուծության ոլորտի շահառուներ և ֆերմերներ։

«Տիգրան Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառույցներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել կենտրոնի կայացման գործում և հավելել․ «Էկոնոմիկայի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում կենդանիների գենետիկ բարեփոխումներին, որի վառ օրինակն է այս կենտրոնը։ Գյուղատնտեսական կենդանիների գենետիկ բարեփոխումների ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է տարվել, իսկ այսօր կսկսվեն մանր եղջերավոր կենդանիների գենետիկ բարեփոխումները նաև Ազատան համայնքում»։

Արման Խոջոյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է է նախաձեռնության կարևորությունը ոլորտի զարգացման հարցում և ավելացրել, որ տեղական ինքնակառավարման մարմիների և միջազգային գործընկերների ուժերը համադրելով՝ փորձ է արվել կենտրոնի միջոցով նոր մշակույթ ստեղծել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Շիրակի մարզի Ազատան համայնքում տոհմային ոչխարաբուծության «Մաքի» գենետիկական նոր կենտրոնի ստեղծման նախաձեռնությունն իրականացվել է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը։

Հայերեն

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել