Սփյուռք

Ուկրաինայի հայերի միությունը շարունակում է ուղիներ գտնել Մարիուպոլի բնակիչներին օգնելու համար

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հայերի միությունը շարունակում է ուղիներ գտնել Մարիուպոլի բնակիչներին օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերը չեն հրաժարվում Մարիուպոլի բնակիչներին օգնելու փորձերից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net պարբերականը, այս մասին նշել է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը:

Նրա խոսքով՝ բոլոր հնարավոր ուղիներով Մարիուպոլ են բերվում պարենամթերք և վառելիք։ Քաղաք է բերվում մարդասիրական օգնություն, իսկ վերադարձի ճանապարհին բնակիչները տարհանվում են։

«Վարորդները, անձնական մեքենաներով և միկրոավտոբուսներով, գնդակոծության տակ, վտանգելով իրենց կյանքը, բերում են անհրաժեշտ պարագաներ: Առանձնահատուկ վառելիքի պակաս կա»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե կան Մարիուպոլի բնակիչներին օգնել ցանկացողներ, կարող են դիմել Դոնեցկի մարզում ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում