Քաղաքականություն

ԱԺ նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1920 թվականի Շուշիի ջարդերի զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

ԱԺ նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1920 թվականի Շուշիի ջարդերի զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1920 թվականի Շուշիի ջարդերի զոհերի հիշատակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման առաջարկով հանդես եկավ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք 1920 թվականին Շուշիում թուրք-ադրբեջանական խմբերի կողմից իրականացված ջարդերի զոհերի հիշատակը։ 4-5 օր տևած ջարդերի հետևանքով շուրջ 20 հազար մեր հայրենակիցներ մահացան։ Եվ կարծում եմ, որ այսօրվա զարգացումների, երեկ Արցախից եկող ազդակների համատեքստում անհրաժեշտ է, որպեսզի աշխարհը տեսնի, որ մենք մեր պատմությունը շատ լավ ենք հիշում»,-ասաց Մամիջանյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում