«Արմենպրես»-ի տնօրեն է նշանակվել Նարինե Նազարյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» ՓԲ ընկերության տնօրեն է նշանակվել Նարինե Նազարյանը:

Որոշումը կայացվել է մարտի 18-ին ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչների ընդհանուր ժողովի նիստում՝ հիմք ընդունելով ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի հանձնաժողովի որոշումը և եզրակացությունը՝ Նարինե Նազարյանին մարտի 15-ին կայացած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու վերաբերյալ:

Մասնագիտությամբ հոգեբան Նարինե Նազարյանը լրատվության ոլորտում ավելի քան 18 տարվա փորձառություն ունի, որից 17 տարին աշխատել է «Արմենպրես»-ում՝ ավելի քան յոթ տարի զբաղեցնելով ընկերության տնօրենի տեղակալի, իսկ 2011-2021 թվականներին՝ «Արմենպրես»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1918թ. դեկտեմբերի 18-ին: Այն թողարկվում է վեց լեցվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և թուրքերեն, ունի գործընկերային լայն ցանց, միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» ՓԲԸ կազմում գործում են նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը և «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթը: Գործակալությունը 2011-2021թթ. ղեկավարել է Արամ Անանյանը. տնօրենի պաշտոնը թափուր է մնացել նրա՝ FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ նշանակվելու կապակցությամբ:

Նարինե Նազարյանը «Արմենպրես»-ի 103-ամյա պատմության մեջ առաջին կին ղեկավարն է:

Հայերեն العربية English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին