«Ռուսաստանի Դաշնության հերոս» կոչումը երեսուն տարեկան է. դրան արժանացել են հինգ հայեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեսուն տարի առաջ սահմանվել Է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչումը՝ երկրի գլխավոր պարգևը: Կոչումը սահմանվել է 1992 թ. մարտի 20-ի ՌԴ օրենքով: Այդ նույն օրենքը սահմանել է նաև գերազանցության հատուկ նշան՝ «Ոսկե աստղ» մեդալ։ Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչումը շնորհվում է ՌԴ նախագահի կողմից պետության և ժողովրդի առջև ունեցած ծառայությունների համար, որոնք կապված են հերոսական սխրանքի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Երկրամաս»-ի տվյալներով՝ 2022-ի մարտի 12-ի դրությամբ, ՌԴ հերոսի կոչման արժանացել է 1132 մարդ, որից 488-ը՝ հետմահու։ Բայց կոչման շնորհումների ստույգ քանակը անհայտ է մնում բազմաթիվ պարգևատրումների գաղտնիության պատճառով։ Այդ պատճառով Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչման արժանացած քաղաքացիների ցուցակները և հերոսի կոչում շնորհելու մասին ՌԴ Նախագահի հրամանագրերի մեծ մասը պաշտոնապես չեն հրապարակվում։

Ռուսաստանի հերոսներն են հինգ հայեր ՝ ծովային կործանիչ օդաչու, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Սուրեն Համբարձումի Թաշչիևը (հետմահու), գեներալ-գնդապետ, խորհրդային և ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից Սերգեյ Իվանովիչ Գրիգորովը, պահեստազորի գեներալ-մայոր Գևորգ Անուշավանի Իսախանյանը, փորձարկող օդաչու Ռուբեն Թադևոսի Եսայանը և փառապանծ գիտնական-օվկիանոսագետ Արթուր Նիկոլայի Չիլինգարովը ՝ Խորհրդային Միության հերոսի և Ռուսաստանի հերոսի կոչման միաժամանակ արժանացած չորս անձանցից մեկը:

Ռուսաստանի Դաշնության հերոսին շնորհվում են գերազանցության հատուկ նշան՝ «Ոսկե աստղ» մեդալ և այդ կոչման շնորհման պատվոգիր: «Ոսկե աստղ» մեդալը գոյություն ուներ նաև ԽՍՀՄ-ում։ Այն հիմնադրվել է 1939-ի օգոստոսի 1-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության «Խորհրդային Միության հերոսների համար գերազանցության լրացուցիչ նշանների մասին» հրամանագրով։ «Երկրամաս»-ը հիշեցնում է, որ «Խորհրդային Միության հերոս» կոչմանը միայն Հայրենական մեծ պատերազմի տարիներին հերոսության համար արժանացել է 106 հայ:

Նշվում է, որ «Ոսկե աստղ»-ի էսքիզի հեղինակը խորհրդահայ ճարտարապետ Միրոն Իվանովիչ Մերժանովն է (Մերժանյանց, 1895-1975): 1934-41-ին նա Ստալինի անձնական ճարտարապետն էր, նախագծել է Ստալինի և ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարների ամառանոցները Կունցևոյում, Մացեստայում, Բոչարով Ռուչեյում։ Խորհրդային Միության հերոսի և Սոցիալիստական Աշխատանքի հերոսի Ոսկե աստղերի նախագծերի հեղինակն է: 1943-54-ին բռնադատվել է, աշխատել է Սոչիից մինչև Ամուրի Կոմսոմոլսկում գտնվող ճարտարապետական գրասենյակներում։

Հայերեն Français Русский

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը