Արցախ

ԱՀ Մարտունու շրջանում ձյան շերտի բարձրությունը 1-1,5 մ է. Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

2 րոպեի ընթերցում

ԱՀ Մարտունու շրջանում ձյան շերտի բարձրությունը 1-1,5 մ է. Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումները Հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ասկերան քաղաքի ճանապարհը բաց է: Փակ են Խաչմաչ, Սարդարաշեն, Ներքին Սզնեք, Ռև, Հիլիս, Վարդաձոր համայնքների ճանապարհները, մյուս համայնքներում՝ երթևեկությունը՝ դժվարանցանելի է: Ձյան շերտը շրջանում կազմում է 80-100 սմ:

«Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, ձյան շերտն այստեղ կազմում է 40-50 սմ, իսկ Մարտակերտ քաղաքում՝ 10 սմ:

Մարտունու շրջանում փակ են Կարմիր շուկա, Հացի, Հերհեր, Սոս, Մուշկապատ, Ավդուռ, Գիշի, Բերդաշեն, Ծովատեղ, Խերխան, Կաղարծի, Կավահան, Կոլխոզաշեն և Հաղորտի համայնքների ճանապարհները: Ձյան շերտի բարձրությունն այստեղ կազմում է 1մ- 1,50 մ: Մարտունի քաղաքը և մյուս համայնքները դժվարանցանելի են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները տեղ-տեղ անանցանելի է, առկա է նաև ցածր հորիզոնական տեսանելիություն:

Նշվում է, որ փակ է Հայաստանի հետ կապող միջպետական մայրուղու Սիսիան-Զանգեր-Սարավան հատվածը:

Արցախի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հնարավորինս սահմանափակել երթևեկությունը, բացառել դժբախտ ելքով դեպքերն ու պատահարները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում