«իԳործ» ծրագրի մասնակիցներից ունենք մոտ 70 տոկոս հայրենադարձություն. Սինանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին «իԳործ» ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառավարման համակարգի 19 մարմիններում ներգրավվել են աշխարհի 14 երկրից ժամանած 48 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ: Բացի «իԳործ» ծրագրից, 4 փուլով կազմակերպվել է նաև «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որին մասնակցել են 24 երկրից ժամանած շուրջ 400 սփյուռքահայ պատանիներ ու երիտասարդներ: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի հաշվետվությունում։

Արմենպրեսի փոխանցմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է, որ «իԳործ»-ի ծրագրի առաջնային նպատակը Սփյուռքի կարողությունների ներգրավումն է մեր կառավարման համակարգում։ Նրա խոսքով՝ «իԳործի» մասնակիցներից ունենք մոտ 70 տոկոս հայրենադարձություն, 1.5 տարի է, որ ծրագիրն ուժի մեջ է, և այսօր ունենք «իԳործ»-ով ՀՀ եկած փոխնախարար, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ, ՆՁԱԿ-ի նախագահ։

Սփյուռքահայ համայնքի հետ կապերի ամրապնդման նպատակով 2021թ.-ի ընթացքում ՀՀ վարչապետն արտերկիր այցերի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Լիտվայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Տարվա ընթացքում վարչապետն ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդին, Ֆրանսիայի հայկական համայնքները համակարգող խորհրդի համանախագահին, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին, ՌԱԿ, ՍԴՀԿ կենտրոնական վարչությունների պատասխանատուներին, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ գործարարների:

Հիշեցնենք, որ Հայաստան-Սփյուռք գործակցությունը զարգացնելու և բազմազանեցնելու համար՝ 2021թ.-ի ընթացքում «Հանրային ծառայության մասին» օրենքի լավարկումներ են իրականացվել՝ սփյուռքի համայնքներում սփյուռքի գործերի հանձնակատարներ նշանակելու նպատակով:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը առցանց հանդիպումներ է ունեցել Հայկական առևտրային ցանցի և սփյուռքի առևտրաարդյունաբերական պալատների, գործարարների միությունների ավելի քան 30 ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարվել են բարենպաստ բիզնես միջավայրի զարգացման ուղղությամբ անելիքները, ներդրումների համար ոլորտային շահավետ հնարավորությունները, հայ գործարար ցանցերի առավել արդյունավետ ներգրավումը Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացին: Կազմակերպվել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցելությունները 3 երկիր՝ Ռուսաստան, Ուկրաինա և ԱՄՆ, որոնց ընթացքում տեղի են ունեցել շուրջ 80 հանդիպումներ համայնքային տարբեր կառույցների և անհատների հետ:

Հայերեն Русский

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ

Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործով

Գյումրիի տներից մեկում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել. 1 անձ հոսպիտալացվել է

Նիկոլ Փաշինյանը ներգաղթի գործընթացներ է նկատում՝ համոզված լինելով, որ դա կլինի ինստիտուցիոնալ