Արցախ

Խրամորթին կից հատվածում իրավիճակը լիարժեք վերահսկվում է իշխանությունների և ՌԴ խաղաղապահների կողմից. ԱՀ ԱԽ

1 րոպեի ընթերցում

Խրամորթին կից հատվածում իրավիճակը լիարժեք վերահսկվում է իշխանությունների և ՌԴ խաղաղապահների կողմից. ԱՀ ԱԽ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները կասեցնելու և իրադրությունը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կայունացնելու նպատակով Արցախի Հանրապետության իշխանությունները ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները։«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակից։

«Մասնավորապես, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է ԱՀ ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն։

Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը մեկ անգամ ևս կոչ է անում տուրք չտալ ոչ արժանահավատ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում