Քաղաքականություն

Իսպանիայում ՀՀ դեսպանը Պաու Մարի-Կլոսեին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում ՀՀ դեսպանը Պաու Մարի-Կլոսեին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսեի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

Դեսպան Ավետիսյանը Պաու Մարի-Կլոսեին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը, Հայաստանի նկատմամբ վարվող ագրեսիվ քաղաքականությունն ու մշտական սպառնալիքները նրա տարածքային ամբողջականությանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի, կարևորել են խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը, մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում