Հասարակական

ՄԱԿ-ը պատրաստ է մշտապես աջակցել ՀՀ արդարադատության ոլորտի թվայնացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը պատրաստ է մշտապես աջակցել ՀՀ արդարադատության ոլորտի թվայնացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն մարտի 7-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ներկայացուցչին, (UNDP) ընդգծելով, որ այն կարևոր գործընկեր է Սահմանադրական բարեփոխումների գործընթացում։

«ՄԱԿ-ի ներկայացուցիչ Լիլա Փիթրս Յահյանին նշել է, որ UNDP-ն պատրաստ է մշտապես աջակցել Սահմանադրական բարեփոխումների գործընթացին։ Միջազգային կառույցի ներկայացուցիչը խոսել է նաև կանանց իրավունքների մասին, ընդգծելով, որ կանայք ևս պետք է ներկայացված լինեին Սահմանադրական բարեփոխումների խորհրդում։ Ի պատասխան ՄԱԿ-ի ներկայացուցչի՝ նախարարը շեշտել է, որ գենդերային բալանսը պահելու համար, իհարկե, ողջունելի կլիներ կանանց ներգրավածությունը, բայց շատ դեպքերում շահագրգիռ մարմինների կողմից կին թեկնածուներ չեն ներկայացվել։

Նախարարի կողմից անդրադարձ է կատարվել նաև Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը, ինչպես նաև ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին, որին ՄԱԿ-ն (UNDP) ի սկզբանե կարևոր աջակցություն է ցուցաբերել:

Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Հարկադիր կատարման ծառայության, պետական ռեգիստրի, քրեակատարողական ծառայության ոլորտում իրականացնվող բարեփոխումների օրակարգը։ Արդարադատության նախարարն ընդգծել է, որ միջազգային գործընկերների դերակատարումն ու աջակցությունն այս հարցերում շատ կարևոր են։

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարն իր խոսքում նշել է, որ պատրաստ են աջակցություն ցուցաբերել արդարադատության ոլորտի թվայնացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում