Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն նորից խախտել է հրադադարը Խրամորթի ուղղությամբ. հայկական կողմից տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ-ն նորից խախտել է հրադադարը Խրամորթի ուղղությամբ. հայկական կողմից տուժածներ չկան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժը մարտի 7-ին հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան:

Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում