Սփյուռք

Մամիջանյանը Ուկրաինայում ՀՀ քաղաքացիների խնդիրների լուծման հարցում չի տեսնում Սփյուռքի հանձնակատարի ներգրավումը

2 րոպեի ընթերցում

Մամիջանյանը Ուկրաինայում ՀՀ քաղաքացիների խնդիրների լուծման հարցում չի տեսնում Սփյուռքի հանձնակատարի ներգրավումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Ուկրաինայում Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը և անհրաժեշտության դեպքում՝ տեղափոխումն ապահովելու հարցում տեսնում է ՀՀ արտգործնախարարության և ոչ Սփյուռքի գործերի հանձնակատարի ներգրավումը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մամիջանյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում սփյուռքում գտնվող հայրենակիցների անվտանգության նկատմամբ իշխանության կողմից կատարվող աշխատանքը, այդ թվում Ուկրաինայում տարվող աշխատանքները:

Նախ Մամիջանյանը Սփյուռքի նախարարությունը Սփյուռք գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակով փոխարինումը համարեց վերաբերմունքի նվազում: Նա հայտնեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Աննա Գրիգորյանի պահանջով, որին միացել են նաև «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները, պետք է հրավիրվի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ ներկայացնելու իր գործունեության շոշափելի և չափելի արդյունքները:

«Ես որևէ կերպ չեմ տեսել Սփյուռքի հանձնակատարի ներգրավումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մեր հայրենակիցների անվտանգությունը և անհրաժեշտության դեպքում՝ տեղափոխումն ապահովելու համար: ԱԳՆ-ն իր վրա վերցրեց այդ գործառույթի պատասխանատվությունը՝ ըստ վերջին հարցուպատասխանի»,-ասաց Մամիջանյանը՝ որակական որևէ գնահատական չտալով:

Նա շեշտեց՝ Սփյուռքի հանձնակատարի ներգրավումն այդ գործընթացում ինքը չի տեսնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում