ՀՀ էկոնոմիկայի նախարար Քերոբյանն այցելել է Վայոց ձորի մարզ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառումներով անդրադարձել է Վայոց ձորի մարզ իր այցի մանրամասներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 6-ին Հերհեր գոյուղ այցելության մասին նախարարը գրել է. «Մի քանի ամիս առաջ Հերհեր գյուղից Վաչիկը եկել էր քաղաքացիների ընդունելության օրվա շրջանակներում ինձ հետ հանդիպման ու հրավիրել Հերհեր գյուղ, որը սիրով ընդունել էի, բայց ոչ մի կերպ չէր ստացվում գնալ։ Հերհերի բնակիչները շատ տպավորիչ էին, բոլորը գրագետ, աշխատասեր, մեր երկրի խնդիրները խորությամբ հասկացող ու լավատես։

Ի դեպ, միակ գյուղն էր, որտեղ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ կին կար։ Կարծում եմ, որ այսուհետև նման հանդիպումներին պետք է պնդել կանանց հավասար մասնակցությունը»,- գրել է նախարարը։

Մարտի 5-ին նա եղել է Աղավնաձորում, Արենիում և Խաչիկում։ Վահան Քերոբյանի գնահատմամբ՝ Աղավնաձորն Արենի խաղողի արտադրության ծանրության կենտրոնն է։ Հողի ռեֆորմ, խաղողի գին, կոոպերատիվներ. այս հարցերն են քննարկվել ֆերմերների հետ։

Ըստ նախաչարարի՝ Շվեյցարիայից վերադարձած Կարեն Մխիթարյանի ու իր գինեգործ Ժան Պոլի հետ քննարկվել ենք Արենի համայնքում գլեմփինգի հնարավորությունները։

Նշվում է, որ սահմանապահ Խաչիկ գյուղում քննարկվել են զարգացման պլանները։ «Գյուղացիներին խնդրել եմ հնարավորինս շատ հող մշակել»,- նշել է Վահան Քերոբյանը։

Հայերեն Русский

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել