1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտի» կազմը համալրել է ռուս դարպասապահ Արտյոմ Պոտապովը (Լեոնովը):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա դարպասապահը հանդես է եկել ռուսական «Կրասնոդար», «Ուֆա», «Մորդովիա», «Կռիլյա Սովետով», «ԲՄԱ-Խաբարովսկ», խորվաթական «Լուչկո», բելառուսական «Տորպեդո» և «Դինամո» (Մինսկ) թիմերում, իսկ նրա նախորդ ակումբը Ղազախստանի Պրեմիեր լիգայում հանդես «Կայսարն» էր: