Սփյուռք

Դեսպան Ներսեսյանը հյուրընկալել է Օքսֆորդի համալսարանի ուսանողներին

1 րոպեի ընթերցում

Դեսպան Ներսեսյանը հյուրընկալել է Օքսֆորդի համալսարանի ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Օքսֆորդի համալսարանի դիվանագիտական բաժնի (Foundations of Diplomacy Course) ուսանողներին՝ պրոֆեսոր եւ նախկին ՄԹ դեսպան Ջոն Բեյերի (John Beyer) ղեկավարությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ՀՀ-ՄԹ փոխգործակցության զարգացման իր տեսլականը, ԼՂ հիմնահարցի պատմությունը եւ 2020թ․ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ագրեսիայից հետո Արցախի շուրջ ձեւավորված ներկա իրավիճակը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

Դեսպանը նաեւ պատասխանել է ուսանողների մի շարք հարցերի, որոնք վերաբերվում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տնտեսական ներուժին եւ Միացյալ Թագավորության հետ հարաբերություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում