Սփյուռք

Կրթօջախները, տեղական կառույցները դժվարությունների առաջ են. Լիբանանում ճգնաժամի ազդեցությունը հայ համայնքի վրա

4 րոպեի ընթերցում

Կրթօջախները, տեղական կառույցները դժվարությունների առաջ են. Լիբանանում ճգնաժամի ազդեցությունը հայ համայնքի վրա

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում դեռ սոցիալական, տնտեսական ծանր վիճակը պահպանվում է, երկիրը շարունակվում է ֆինանսատնտեսական պաշարման մեջ մնալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ներկայացնելով երկրում տիրող իրավիճակը:

«Երկրում սոցիալական, տնտեսական ծանր պայմաններ են:Թանկացումներն ամենուր են: Առաջին անհրաժեշտության ապրանքներ կան, սակայն գները մատչելի չեն ու դա հանգեցնում է ճգնաժամի: Գործազրկությունը, սղաճը, լիբանանյան արժույթի կտրուկ անկումը լուրջ խնդիրներ է ստեղծել: Այս ամենն իր ազդեցությունն է թողել նաև հայ համայնքի վրա: Համայնքի օրակարգն ամբողջությամբ փոխվել է: Առաջնահերթություն է դարձել կարիքավորներին օգնելը»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Կաթողիկոսությունը, առաջնորդարանը, համայնքում գործող քաղաքական կուսակցությունները, դրանց առընթեր բարեսիրական միությունները փորձում են առավել կարիքավորներին կենսական օժանդակություն տրամադրել: Իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև նախկին լիբանանահայերը, որոնք քաղաքացիական պատերազմի ժամանակ հանգրվան են գտել այլ երկրներում: Լիբանանի հայ համայնքի օրակարգում ստեղծված ճգնաժամը հաղթահարելն է, կարիքավորներին աջակցություն ցուցաբերելը, հակաճգնաժամային ծրագրեր իրականացնելը:

«Այս ամենին գումարվել է նաև համավարակը: Իհարկե, այս պահի դրությամբ բուժհաստատությունները հագեցած չեն, սակայն պետության միջոցները սուղ են, և աջակցման ծրագրերն ընդգրկուն չեն: Այս ամենը հանգեցնում է ծանր վիճակի»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Սոցիալական խնդիրներից զատ, Լիբանանի հայ համայնքը կանգնել է տեղական կառույցների, մամուլի, ազգային հաստատությունների գործունեությունը կայուն պահելու դժվարության առաջ: Կա հայկական կրթօջխաները պահելու խնդիր: Սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված՝ ծնողները պարզապես վճարունակ չեն: Շահան Գանտահարյանը նշեց, որ տարբեր երկրներից հայ համայնքի կառույցները ևս փորձում են օժանդակել:

«Մամուլը ևս դժվարության առաջ է կանգնել: Ծնողազուրկ երեխաների հաստատությունը, բուժարաններ պահպանելու դժվարություն կա, իսկ ֆինանսական միջոցները բացակայում են»,-հավելեց Շահան Գանտահարյանը:

Հասարակության շրջանում ճգնաժամը հանգեցրել է դժգոհությունների, որոնք դրսևորվում են բողոքի ակցիաների տեսքով, ինչպես օրինակ, եղավ տարվա սկզբին: Հանրային տրանսպորտի ոլորտը ներկայացնողները եռօրյա ցույց էին անցկացրել՝ պահանջելով վերանայել վառելիքի գները: Ժամանակ առ ժամանակ լինում են բողոքի ակցիաներ նաև բանկերի, պետական կառույցների դեմ, սակայն դրանք զանգվածային բնույթ չեն կրում:

«Կարծես՝ մարդիկ հուսահատվել են: Մայիսին նախատեսվել են խորհրդարանական ընտրություններ: Կան Լիբանանի համայնքային համակարգը վերափոխելու քաղաքացիական պետության պահանջներ, դա կարծում եմ կտրուկ չի լինելու : Սա արմատավորված համակարգ է և կբերի ցնցումների: Պիտի լինի համաձայնեցված, փուլային տարբերակով: Շուտով Լիբանանը այս պայմաններում մտնում է ընտրարշավային հանգրվան»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Հարցին, թե արդյոք լիբանանահայերի շրջանում երկրից դուրս գալու տրամադրություններ կան, Շահան Գանտահարյանը նշեց, որ նման միտում կա, պարզապես մարդիկ իրենց բանկային միջոցներից օգտվելու հնարավորությունից զրկվել են, սառեցվել են գումարները: Դա տեղաշարժվելու հիմնական խոչընդոտն է: Նրա խոսքով, երկրից դուրս գալու համատեքստում հեռանկարային առումով շատերը դիտարկում են նաև Հայաստանը:

Աննա Գզիրյան

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում