Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները որևէ կապ չունեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ. ՀՀ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին Հայաստանի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան, Բելառուսի նախագահի հայտարարությանն արձագանքել է հետևյալ կերպ.

«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում,անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, մասնավորապես, նշել է․«Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի... այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում... իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Հայաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բարձր մաքսատուրքերից խուսափելու համար Apple-ը Հնդկաստանից ԱՄՆ է տեղափոխել մոտ 600 տոննա iPhone

ՀՀ ԱԳ նախարարը Վրաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ կմասնակցի տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներին նվիրված պանելային քննարկմանը

Երևանի հ. 156 մանկապարտեզը կունենա ժամանակակից նոր շենք

Չինաստանը որևէ մեկին թույլ չի տա խախտել միջազգային առևտրի կանոնները․ Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար

ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

Թրամփը Ալիևին ուղղված նամակում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված քայլերը

«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը գերազանցելու է նախորդ բոլոր սամմիթներն իր մասշտաբով և բովանդակությամբ. ՀՀ ԲՏԱ նախարարություն

Ապրիլի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ