Ուկրաինայում հայ մարշալ Սերգեյ Խուդյակովի մասին գիրք է հրատարակվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խարկովցի գրող Սերգեյ Մանուկյանը հրատարակել է «Թռիչք եւ պատիժ» գիրքը՝ մարշալ Սերգեյ Խուդյակովի կյանքի մասին։ Գիրքը պատմում է տասնյակ ու հարյուրավոր կերպարների, նրանց դրամաների ու ողբերգությունների մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում էAnalitikaUA.net-ը։

«Հեղինակը եզակի փաստեր է բացահայտում մարշալ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) կյանքից՝ նրա մանկության, ընտանիքի, կյանքի ուղու եւ Ուկրաինայի հետ կապերի մասին։ Ինքը՝ գրող Սերգեյ Մանուկյանը խոստովանում է, որ աշխարհահռչակ մարշալի ճակատագրի գաղտնիքը դեռ մնում է չբացահայտված»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը բարձր է գնահատում հայոց պատմության եւ մշակույթի հանրահռչակմանը նպաստելու հայրենակիցների պատրաստակամությունը։

Սերգեյ Իշխանի Մանուկյանը պատմաբան եւ լրագրող է, Ուկրաինայի լրագրողների ազգային միության անդամ։ Պարբերական (տեղական եւ կենտրոնական) մամուլում հրատարակվել է ավելի քան 200 հոդված՝ սոցիալ-տնտեսական թեմաներով, ինչպես նաեւ ռազմարդյունաբերական համալիրի եւ ռազմական պատմության հարցերի վերաբերյալ։ Հրապարակումներ է ունեցել «Զնամյա», «Գիտություն եւ տեխնիկա» ու այլն ամսագրերում։

Նա հեղինակել է «Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտական պարգեւները», «Հետաքննությունների դաշնային բյուրո. Ոչ գաղտնի նյութեր», «Թռիչք եւ պատիժ. Մեկ անկման պատմություն» եւ մի քանի այլ գրքեր։

Հայերեն Русский

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը