Շողակաթում 10 մեգավատտ հզորության արեւային ֆոտովոլտային երկու կայան է կառուցվում

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Աղբերք եւ Շողակաթ բնակավայրերի տարածքներում 10 մեգավատտ հզորության արեւային ֆոտովոլտային երկու կայան է կառուցվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, կայանները պատրաստ կլինեն շահագործման 2022 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում։

«Այս պահի դրությամբ Շողակաթում գործող եւ ընդհանուր ցանցին միացված արեւային ֆոտովոլտային կայանների հզորությունը կազմում է 34 մեգավատտ։ Աղբերքի եւ Շողակաթի կայանների շահագործման դեպքում արդեն կունենանք 44 մեգավատտ ընդհանուր հզորության կայաններ։ Բացի այդ, նախագծման փուլում են 18 մեգավատտ հզորության եւս 4 կայաններ, որոնց շինարարությունը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի այս տարվա ընթացքում։ Աղբերքի եւ Շողակաթի կայանների շինարարության ընթացքում բացվել են 140-150 ժամանակավոր աշխատատեղեր, իսկ կայանների շահագործումից հետո կբացվեն 15-20 մշտական աշխատատեղեր»,-ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի