Բուխարեստի Առաջնորդանիստ Տաճարում Դինքի սպանության և Բաքվի ջարդերի տարելիցների առիթով հոգեհանգստյան կարգ է մատուցվել

4 րոպեի ընթերցում

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի լրացել է հայկական «Ակոս» թերթի խմբագիր, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկի՝ Հրանտ Դինքի հրեշավոր սպանության 15-րդ տարին և Բաքվի ջարդերի 32-րդ տարելիցը, ինչի առիթով Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ հունվարի 23-ին, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվել է Ս. Պատարագ՝ ձեռամբ արժ․ Տ․ Օշական քահանա Խաչատրյանի, հավարտ որի տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն՝ Հրանտ Դինքի և Բաքվի ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար: Արարողությանը ներկա են եղել թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ռումանիոյ հայոց թեմից։

«Հրանտ Դինքը վառ անհատականություն էր, որը բոլոր ամբիոններից պահանջում էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, չհերքել պատմական իրողությունը և մերժողական դիրքորոշմամբ հանցակից չդառնալ երիտթուրքական ու օսմանյան իշանություններին: Սակայն ժամանակակից Թուրքիայի իշխանություններն ընտրեցին խնդրի լուծման այլ ճանապարհ՝ սպանության, ոճրագործության և առաջավոր գաղափարներ կրող վառ անհատականությանը լռեցնելու հանցավոր ու անմարդկային ճանապարհը: Սակայն այս քաղաքական ու գաղափարական սպանությունը, ի հեճուկս Թուրքիո իշխանությունների, լիովին հակառակ ազդեցություն ու էֆեկտ ունեցավ: Հրանտ Դինքը հարյուր հազարավոր գաղափարակիցներ ունեցավ ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհի զանազան անկյուններում, այդ թվում նաև բազում թուրք գաղափարակիցներ, որոնք այսօր էլ պայքարում են ավելի դեմոկրատ ու քաղաքակիրթ երկիր ունենալու երազի համար:

Իսկ 1990թ․ հունվարի 13-19-ը Բաքվում տեղի ունեցած ջարդը, հայ ընտանիքների հրեշավոր սպանություններն ու արտաքսումը միանշանակ կարող ենք կոչել ցեղասպանություն։ Ռումանիոյ հայոց թեմը և ռումինահայությունը հիշում է իր եղբայրների ու քույրերի հրեշավոր սպանության մասին, միևնույն ժամանակ հիշեցնում աշխարհին ու կոչ անում դատապարտել։ Ռումինահայությունը շարունակում է պայքարել հանուն արդարության ու ոճրագործների դատապարտության, պայքարել ու հզորանալ՝ թույլ չտալով այլևս նմանատիպ հանցանքների կրկնություն, ինչը ցեղասպանություն է: Եվ քանի դեռ մեր հավաքական հիշողության մեջ չի մոռացվել մեր պատմությունը, հայ ազգը պիտի շարունակի ապրել, արարել, ստեղծագործել՝ կերտելով ավելի լուսավոր ապագա, բայց երբեք չմոռանալով անցյալի մութ ու խավար էջերը:

Գլուխ ենք խոնարհում Բաքվի անմեղ զոհերի հիշատակի առջև և լիահույս ենք, որ հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները և ոճրագործությունները կարժանանան համապատասխան գնահատականի և կդատապարտվեն ողջ մարդկության կողմից:

Աղոթում ենք բոլոր նահատակների հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի. ամեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը