Վերլուծություն

Առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու հայկական կողմի սկզբունքը ընդունելի է նաև Թուրքիայի համար

3 րոպեի ընթերցում

Առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու հայկական կողմի սկզբունքը ընդունելի է նաև Թուրքիայի համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասված է հայտարարության մեջ։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Դրական և կառուցողական մթնոլորտում անցած առաջին հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության միջոցով իրականացվելիք կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են լիարժեք կարգավորման հասնելու նպատակով բանակցությունները առանց նախապայմանների շարունակելու վերաբերյալ»։

Ինչպես ակնառու է երկու երկրների ԱԳՆ-ների տարածած հայտարարություններից, դրանց բովանդակությունները նույնական են։ Իսկ ինչն ավելի կարևոր է՝ երկու հաղորդագրություններում հստակ նշված է, որ հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի հիմքում դրվել է առանց նախապայմանների երկխոսությունը շարունակելու սկզբունքը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախկինում նախաձեռնված բոլոր փորձերի ժամանակ հայկական կողմը հանդես է եկել առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու օգտին։ Սա երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի որդեգրած առանցքային ուղենիշն է։

Հայաստանի ակնկալիքները վերջին 30 տարում չեն փոխվել. առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում և հայ-թուրքական սահմանի բացում։ Այս համատեքստում կարևոր է, որ Թուրքիան ևս նման մոտեցում է արտահայտում, և առանց նախապայմանների բանակցությունները շարունակելու մոտեցումը ամրագրվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից։

Ըստ էության, երկու երկրների կողմից նույնաբովանդակ հաղորդագրությունների տարածումը փաստում է առանց նախապայմանների բանակցությունները շարունակելու հարցում փոխըմբռնման առկայության մասին, ինչը դրական սկիզբ է հետագայում ևս կառուցողական քննարկումները շարունակելու ուղղությամբ։

Նվեր Կոստանյան

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համար

Վերլուծություն

Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համար

Բրյուսելյան եռակողմ հանդիպումն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ իսկապես աննախադեպ էր. վերլուծաբանի կարծիքը

Վերլուծություն

Բրյուսելյան եռակողմ հանդիպումն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ իսկապես աննախադեպ էր. վերլուծաբանի կարծիքը

Իրանի դերը Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գործում

Վերլուծություն

Իրանի դերը Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գործում

Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը տևական ժամանակ առաջ չի գնում, և դրա միակ պատասխանատուն թուրքական կողմն է․ Սաֆրաստյան

Վերլուծություն

Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը տևական ժամանակ առաջ չի գնում, և դրա միակ պատասխանատուն թուրքական կողմն է․ Սաֆրաստյան

ՆԱՏՕ-ն խուսափում է Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի հետ անմիջական հակամարտության մեջ ներքաշվելուց. Հարությունովը վերլուծել է իրավիճակը

Վերլուծություն

ՆԱՏՕ-ն խուսափում է Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի հետ անմիջական հակամարտության մեջ ներքաշվելուց. Հարությունովը վերլուծել է իրավիճակը

Նպաստելով ՀՀ-ի դիմադրողականության աճին և զարգացմանը՝ Ֆրանսիան ավելի կմեծացնի իր ներկայությունը մեր տարածաշրջանում․ քաղաքագետի վերլուծությունը

Վերլուծություն

Նպաստելով ՀՀ-ի դիմադրողականության աճին և զարգացմանը՝ Ֆրանսիան ավելի կմեծացնի իր ներկայությունը մեր տարածաշրջանում․ քաղաքագետի վերլուծությունը

Ալիևը որոշել է ապահովագրել իր վարչակարգը հնարավոր ցնցումներից․ փորձագետը՝ հայ-ադրբեջանական կարգավորման և Ադրբեջանում արտահերթ ընտրությունների մասին

Վերլուծություն

Ալիևը որոշել է ապահովագրել իր վարչակարգը հնարավոր ցնցումներից․ փորձագետը՝ հայ-ադրբեջանական կարգավորման և Ադրբեջանում արտահերթ ընտրությունների մասին

Վրաստանի դերը Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման համատեքստում

Վերլուծություն

Վրաստանի դերը Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման համատեքստում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում