Գյումրիում ներկայացվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ներկայացվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) և «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատ»-ի կողմից՝ այդ ՀԿ-ի համահիմնադիր-նախագահ Ռանանջայ Անանդի և Պալատի համահիմնադիր Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով:

Վավերագրական ֆիլմում հեղինակներն անդրադարձել են Մհեր Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումներին: Ֆիլմը հնարավորություն է տալիս արտիստին ճանաչել նաև այլ տեսանկյունից: Ներկայացված են այնպիսի փաստեր և դրվագներ, որոնց մասին դեռ երբևէ չի խոսվել, ցուցադրվում են յուրահատուկ կադրեր նկարահանման հրապարակից, ինչպես նաև «Ալի Բաբան և 40 ավազակները» և «Սոհնի Մահիվալ» (Սիրո լեգենդ) հնդկական երկու ֆիլմերի լավագույն դրվագները՝ Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ։ Ֆիլմում օգտագործվել են նաև Դավիթ Բեժիտաշվիլիի անձնական արխիվից ստացված եզակի տեսաերիզներ, որոնցում Մհեր Մկրտչյանին հիշում են նրա խաղընկերները։

Այս վավերագրական ֆիլմում հանդիսատեսը կարող է լսել հետաքրքիր պատմություններ, որոնք տեղի են ունեցել Հնդկաստանում` Ֆրունզիկի այնտեղ գտնվելու ժամանակ։ Ֆիլմը ցուցադրվելու է հայերեն ու ռուսերեն լեզուներով և անգլերեն ենթագրերով՝ հայկական երաժշտության կենդանի լեգենդ, մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի անզուգական ստեղծագործության ուղեկցությամբ։

Ֆիլմի սցենարիստն է Շուշանիկ Սահակյանը, ռեժիսորը` Օթար Միքելաձեն։ Ֆիլմը նվիրվում է Հնդկաստանի անկախության 75 և «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10-ամյակներին: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:

Ցուցադրությանը ներկա են գտնվել Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը և մի շարք պետական ու հասարակական գործիչներ։ Մինչ ֆիլմի ցուցադրումը հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Մհեր Մկրտչյանի արձանին, այցելեցին Մհեր Մկրտչյանի թանգարան:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն