Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպանության պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը դեկտեմբերի 23-ին իր գրասենեակում ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան ներկայացուցչին, մշակույթի կցորդին եւ տեղեկատվական բաժնի տնօրենին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Հանդիպումը առիթ մը հանդիսացաւ անդրադարձ կատարելու ընդհանրապէս Իրանի եւ Լիբանանի յարաբերութեանց եւ յատկապէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Իրանի պետութեան միջ-կրօնական ու մշակութային երկխօսութեան բաժանմունքի միջեւ շարունակուող երկխօսութեան: Այս ծիրէն ներս Վեհափառ Հայրապետը յայտնեց, որ Թեհրանի Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան մօտէն կը հետեւի երկխօսութեան գործընթացքին եւ հաւանաբար յառաջիկայ Մայիսին տեղի ունենայ յաջորդ հանդիպումը՝ Թեհրանի կամ Անթիլիասի մէջ:

Հիւրերը յիշատակի նուէր մը յանձնեցին Նորին Սրբութեան եւ ապա այցելեցին «Կիլիկիա» թանգարան եւ մօտէն ծանօթացան թանգարանին մէջ ցուցադրուող պատմական իրերուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն Türkçe

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը