Տնտեսություն

ՄԱԱԶԿ-ի նոր ծրագիրը նպաստելու է Հայաստանում չափագիտության ոլորտի զարգացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն աջակցում է ՀՀ կառավարությանը Հայաստանի չափագիտության ոլորտը զարգացնելու գործում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը ստորագրեցին «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրային փաստաթուղթը:

ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը նշեց, որ Եվրոպական Միությունը տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում 4 մլն եվրո ներդրում է կատարելու Հայաստանում չափագիտության ոլորտը զարգացնելու համար։ Նա ընդգծեց, որ որակի ենթակառուցվածքի զարգացումից կշահի ոչ միայն առևտրի ոլորտը, այլև այլ ոլորտներ, այդ թվում՝ սննդի անվտանգության և առողջապահության, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի ոլորտները:

«Ծրագիրը կօգնի ստեղծել տրամաչափարկման չորս լաբորատորիա՝ չափման ստանդարտների, չափիչ գործիքների, չափումների և տրամաչափարկման կարողությունները զարգացնելու համար անհրաժեշտ սարքավորումների գնման, տեղադրման և գործարկման միջոցով, ինչպես նաև նախապատրաստել լաբորատորիաների միջազգային հավատարմագրման գործընթացը: Այս ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտության ծառայություններ»,- նշեց Սիմոնյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ասաց, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանը կարող է հմտորեն օգտվել ՀԸԳՀ-ի առավելություններից, բարելավել Հայաստանում արտադրված արտադրանքի որակը և ապահովել Հայաստանի փորձարկման լաբորատորիաների կողմից տրված համապատասխանության գնահատման փաստաթղթերի միջազգայնորեն ճանաչումը, ինչն, ի վերջո, թույլ կտա ավելացնել ԵՄ-ի և այլ արտաքին շուկաների հետ առևտրի ծավալները:

«Մենք շարունակաբար բարձրացնելու ենք մեր որակի ստանդարտները․ ներդրում ենք նոր ստանդարտներ։ Այս լաբորատորիաների և կառավարման համակարգի լավարկումը օգնելու է, որպեսզի մեր երկրի հավաստագրող մարմինների կողմից տրամադրված սերտիֆիկատները ավելի հեշտ ընդունվեն կամ ավելի ընդունելի լինեն մեր առևտրային գործընկեր երկրներում»,- ընդգծեց Քերոբյանը։

Նա ավելացրեց, որ ծրագրի շրջանակներում կիրականացվեն ուսումնասիրություններ, կկազմակերպվեն դասընթացներ, ձեռք կբերվեն սարքավորումներ և ծառայություններ, կկազմակերպվեն տեղեկատվական արշավներ:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը ընդգծեց , որ հայկական ընկերություններին քաջալերելու են ավելի բարձրորակ, ավելի բարձր ստանդարտների համապատասխան ապրանքներ արտադրել, որոնք հեշտությամբ կվաճառվեն այլ երկրներում:

Հայերեն Русский

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է դառնալ տնտեսական համագործակցության ավելի արդյունավետ ճանապարհ. Գևորգ Պապոյան

Թեհրանում հայտնել են, որ Ռուսաստանը մեծ դեր ունի Իրան-ԱՄՆ բանակցություններում

Առաջիկա օրերին մեծ քանակությամբ ֆեյքերի ենք ականատես լինելու. Արայիկ Հարությունյան

Հայաստանը վերահաստատում է բաց սահմանների և անխափան գործող ճանապարհների և տրանսպորտային ենթակառուցվածքների անհրաժեշտությունը

27 մոնոներկայացում Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից. անցկացվում է «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնը

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի լրատվամիջոցների դեմ պատժամիջոցներին

Ֆրանսիացի դաշնակահար-իմպրովիզատոր Թիբո Մենիլոն հանդես կգա երևանյան մենահամերգով

Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադայում Հայաստանի 4 ներկայացուցիչ արժանացել է բրոնզե մեդալի. մանրամասնում է թիմի ղեկավարը

Շիրակի մարզի Հոռոմ բնակավայրում շահագործման է հանձնվել նորակառույց մանկապարտեզ

Ֆրանսիան Ռուսաստանի դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը