«Արմենպրես»-ը նույն պատվախնդրությամբ իրականացնում է կարևոր իրադարձությունների վավերագրման իր առաքելությունը. ԿԳՄՍ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը արդեն մեկ դարից ավելի մասնագիտական բարձր պատասխանատվությամբ անդրադառնում է հանրությանը հուզող կարևորագույն խնդիրներին: Շնորհավորելով «Արմենպրես»-ի հիմնադրման 103-ամյակի առթիվ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ այն Հայաստանի պատմական անցյալի բազմոլորտ իրադարձությունների յուրօրինակ պահոցն է:

««Արմենպրես» լրատվական գործակալությունը դեկտեմբերի 18-ին տոնում է իր 103-ամյակը: Այն ստեղծվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ՝ որպես Հայկական հեռագրական գործակալություն։ Եվ արդեն 1 դարից ավելի է՝ մասնագիտական բարձր պատասխանատվությամբ անդրադառնում է հանրությանը հուզող կարևորագույն խնդիրներին: Վստահությամբ պետք է արձանագրել, որ այն մեր պատմական անցյալի բազմոլորտ իրադարձությունների յուրօրինակ պահոցն է:

Լինելով Հայաստանի մեդիա ոլորտի առաջատարներից՝ «Արմենպրես»-ն այսօր ևս հավատարիմ է լրատվական դաշտին բնորոշ սկզբունքներին. այն նույն պատվախնդրությամբ, նվիրվածությամբ ու վարպետությամբ, ազատ խոսքի ճիշտ ընկալմամբ շարունակում է իրականացնել երկրի կարևորագույն իրադարձությունների վավերագրման իր առաքելությունը՝ հանրությանը պատշաճ ներկայացնելով քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մարզական և այլ ոլորտներին առնչվող նորություններն ու խնդիրները: Գործակալությունը նաև ամուր օղակ է հասարակական տարբեր շերտերի խնդիրների և պատկան մարմինների միջև՝ դրանց լուծմանն ուղղված նպատակակետով: Անգնահատելի է «Արմենպրես» լրատվական գործակալության դերը նաև Հայաստանը տեղեկատվական աշխարհում ներկայացնելու, միջազգային հարթակներում հանրահռչակելու գործում՝ մեզ աշխարհին լսելի դարձնելու առաքելությամբ:

Սրտանց շնորհավորում եմ «Արմենպրեսի» ողջ անձնակազմին, լրագրողական թիմին, ընթերցողներին: Մաղթում եմ երկար տարիների ստեղծարար աշխատանք, անխափան գործունեություն և ուժ ու եռանդ այդ բարդ ճանապարհին»,-ասված է նախարարի շնորհավորական ուղերձում:

Հայերեն English Français Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ