Սփյուռք

Հակոբյանը հայտնեց, որ ԱԺ-ում միջադեպի մասնակիցներից մեկն անցնում է Միրզոյանի դեմ մահափորձի գործով

2 րոպեի ընթերցում

Հակոբյանը հայտնեց, որ ԱԺ-ում միջադեպի մասնակիցներից մեկն անցնում է Միրզոյանի դեմ մահափորձի գործով

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չցանկացավ անդրադառնալ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հարցերին ի պատասխան պատգամավորն ասաց, որ դեկտեմբերին 7-ին լրատվամիջոցներից մեկի եթերում խոսել է միջադեպի մասին։

«Կարճ կարող եմ ասել հետևյալը` այդ երիտասարդը, որքանով հիշում եմ անունը, Գերասիմ, ինքը մեղավոր չէ: Մեղավոր են իր շեֆերը, քաղաքական հայրերը իրեն այստեղ բերելու համար: Ես ունեմ տեղեկություն, որ նա անցնում է Արարատ Միրզոյանի (ԱԳ նախարար- խմբ.) դեմ մահափորձի և մեկ այլ քրեական գործով»,- ասաց Հակոբյանը` դատապարտելով նման մարդուն խորհրդարանում աշխատանք տալը։

Ավելի վաղ, լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով միջադեպի մանրամասները՝ Ազգային ժողովի«Հայաստան» խմբակցությանպատգամավոր Արամ Վարդևանյանընշել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։

Պատգամավորըպնդել է, որՔՊ ներկայացուցիչները սուրճ խմելու պատրվակով ընդդիմադիր պատգամավորների օգնականներին հրավիրել ենԱԺ փոխնախագահՌուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որից հետո նրանց կազմակերպված ծեծի ենթարկել։

Դատախազությունն ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։Հրապարակումները ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում