Քերոբյանն ու Մանտուրովը քննարկել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ քննարկել է երկու երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի գրառմամբ տեղեկացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա հայտնել է, որ դեկտեմբերի 4-ին հյուրընկալվել է Expo 2020 Dubai-ում Ռուսաստանի տաղավարում՝ մեր գործընկերների հետ միասին տոնելու ցուցահանդեսում Ռուսաստանի Դաշնության ազգային օրերը:

«Միջոցառման ընթացքում առանձին հանդիպում եմ ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

Քննարկել ենք մեր երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ Անդրադարձել ենք Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված այլ հարցերի եւս»,- ասվում է գրառման մեջ։

Հայերեն Русский

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել