Տնտեսություն

Հայաստանում նկատվում է ռուսական ներդրումների ակտիվացում. Փաշինյանը սա լավ ազդակ է համարում

1 րոպեի ընթերցում

Հայաստանում նկատվում է ռուսական ներդրումների ակտիվացում. Փաշինյանը սա լավ ազդակ է համարում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021-ին ռուսական ներդրումների ակտիվացում է նկատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

«2021 թվականին նկատվում է ռուսական ներդրումների որոշակի ակտիվացում Հայաստանում: Եվ սա մեզ համար շատ կարևոր է, քանի որ կարծում եմ, որ սա ազդանշան է ներդնողների համար, որ ՀՀ-ն շատ հուսալի երկիր է տարածաշրջանում և սա, իհարկե, շատ կարևոր է մեզ համար»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ, ցավոք, կորոնավիրուսի հետ կապված տնտեսական դժվարությունները շարունակվում են: ԵԱՏՄ-ի շրջանակում գրանցվել է առևտրաշրջանառության ակտիվացում:

Վարչապետը հույս հայտնեց, որ վերջիվերջո կհասնեն տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման որոշմանը, որ միանշանակ կբերի առևտրատնտեսական կապերի ակտիվացման՝ ԵԱՏՄ շրջանակում և Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում:

ՀՀ վարչապետը շեշտեց, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները շատ կարևոր են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում