Քաղաքականություն

Ռուսաստանը կոչ է արել Հայաստանի ու Ադրբեջանին ցուցաբերել զսպվածություն և թույլ չտալ նոր միջադեպեր

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կոչ է արել Հայաստանի ու Ադրբեջանին ցուցաբերել զսպվածություն և թույլ չտալ նոր միջադեպեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ՝ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։

«Միջնորդական այս ջանքերի արդյունքում երեկ երեկոյան կռիվներն ու բախումները դադարել են։ Լարվածությունը վերացնելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակվում է: Կոչ ենք անում երկու կողմերին էլ ցուցաբերել զսպվածություն, թույլ չտալ նոր միջադեպեր և բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս երկրներին օգնել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման նպատակով:

«Վերջին իրադարձությունները հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի անհապաղ մեկնարկի ևդրան հաջորդող սահմանագծման կարևորությունը,ինչպես նաև համապատասխան հանձնաժողովի աշխատանքի մեկնարկը՝ նախկինում ներկայացված ռուսական առաջարկների հիման վրա»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում