Podcast. Զեղչով գրքեր, հետաքրքիր հանդիպումներ, խաղարկություններ. մոտենում է ընթերցասերների սպասված տոնը՝ «Գրքի օր ու գիշեր-2021»-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրի ու գրականության հանդեպ հանրության լայն շրջանակի սերն ու հետաքրքրությունն առավել մեծացնելու նպատակով «Բուկինիստ» ընկերության նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին տեղի կունենա «Գրքի օր ու գիշեր-2021»-ը:

«Արմենպրես»-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է «Բուկինիստ»-ի հիմնադիր Խաչիկ Վարդանյանի հետ, որը պատմում է՝ «Գրքի գիշեր» կազմակերպելու գաղափարը ծնվել է վեց տարի առաջ:

«Տոնի շրջանակում երեկոյան 18:00-22:00-ը «Բուկինիստ» գրախանութների ցանցում ներկայացված գրքերը, տարբեր պարագաները վաճառվել են 30 տոկոս զեղչով: Դա գրեթե ինքնարժեք է: Ընթերցողին հնարավորություն է տրվում երեսուն տոկոսով ավելի շատ գիրք գնել: Նախորդ տարի համավարակի պատճառով հերթերից և վարակի տարածումից խուսափելու նպատակով տոնը վերածեցինք «Գրքի օր ու գիշեր»-ի: Այս տարի ևս այդպես ենք արել: Այսինքն՝ նոյեմբերի 4-ին առավոտյան 10:00-ից երեկոյան 22:00-ը գրախանութը գրքերը վաճառելու է զեղչով: Իսկ 22:00-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան 10:00-ը վաճառքը շարունակվելու է առցանց՝ books.am հարթակում»,-շեշտում է Վարդանյանը:

Միջոցառումը լինելու է «Բուկինիստի» բոլոր երևանյան գրախանութներում, Սևանի, Դիլիջանի գրախանութներում, ինչպես նաև ընկերության հետ աշխատող Արմավիրի, Մասիսի, Գորիսի և Կապանի գրախանութներում:

Տոնի շրջանակում սպասվում է թեյախմություն, սուրճի հյուրասիրություն, գրքի սիրված հերոսների հետ լուսանկարվելու հնարավորություն, ինտելեկտուալ և ժամանցային խաղեր, խաղարկություն և մի շարք անակնկալներ:

Հայերեն Русский

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի