Ուկրաինայում նշել են Հայ առաքելական եկեղեցու կանոնական գործունեության վերսկսման 30-ամյակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցին նշում է Ուկրաինայում իր գործունեության վերսկսման 30-ամյակը։ Սա աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկն է, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծում է AnalitikaUA.net-ը։

Նշվում է, որ հիմնական միոցառումները տեղի են ունեցել հոկտեմբերի 28-ին՝ «Սոֆյա Կիեւսկայա» ազգային արգելոցում։ Ուկրաինայում այն գոյություն է ունեցել մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, այնուհետեւ ոչնչացվել էր խորհրդային ռեժիմի կողմից։ Այն վերականգնվել է միայն 1991 թվականին։

Հոկտեմբերի 28-ին միջազգային համաժողովում քննարկվել է Հայ եկեղեցու դերը։ Այն կազմակերպել էին գիտնականներն ու եկեղեցիների ներկայացուցիչները՝ Ուկրաինայի հայերի միության հետ համատեղ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Սոֆյա Կիեւսկայա»-ում, որին մասնակցել են փորձագետներ, պատմաբաններ եւ կրոնական գործիչներ՝ ամբողջ աշխարհից:

Միջոցառումներին ներկա են եղել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը եւ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Ըստ հրապարակման՝ կազմակերպիչներն են Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Ուկրաինայի թեմը՝ Լվովի Արվեստի ազգային ակադեմիայի, «Սոֆյա Կիեւսկայա» ազգային արգելոցի, Ուկրաինայի կրոնագիտության ասոցիացիայի (ՈՒԿԱ), Ուկրաինայի հայերի միության հետ միասին։

«Գիտաժողովի նպատակը, առաջին հերթին, քանի որ այն գիտական համաժողով է, Ուկրաինայում հայերի եւ հայկական եկեղեցու ուսումնասիրության եւ հետազոտության որոշ նոր կողմերը բացահայտելն է։ Հարցերի շրջանակը, ընդհանուր առմամբ, այն ամենն է, ինչ վերաբերում է Ուկրաինայի հայկական սփյուռքին, մշակույթին, կրոնին, եկեղեցուն»,- ասել է Լվովի Արվեստի ազգային ակադեմիայի ամբիոնի դոցենտ Իրինա Գայուկը:

Համաժողովի շրջանակներում բացվել է «Հայկական եկեղեցին Ուկրաինայում. պատմություն եւ արդիականություն» ցուցահանդեսը, եւ տեղի է ունեցել Իրինա Գայուկի՝ «Ուկրաինական հողերում հայկական եկեղեցու կրոնական կենտրոնների պատմական համայնապատկեր» գրքի շնորհանդեսը։

Գիրքը ներկայացնում Ուկրաինայի տարածքում գտնվող հայկական բոլոր եկեղեցական կենտրոնների՝ ե՛ւ ուղղափառ, ե՛ւ քաղկեդոնական, ե՛ւ կաթոլիկ, պատմության եւ արդիության համայնապատկերը: Հրատարակությունն ունի տեղեկատվական-ուղեցուցային բնույթ եւ նախատեսված է կրոնագետների, պատմաբանների, ազգագրագետների եւ ընթերցողների լայն շրջանակի համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ եկեղեցիների կառուցումը, նույնականացումը, վերականգնումն ու պահպանումը Ուկրաինայի հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է։ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ մշակութային կենտրոնի դեր է կատարում։

Այս տարի նշվել է նաև Կամենեց-Պոդոլսկի Հայ Աստվածածնի սրբապատկերի օր-տոնի հռչակման 230-ամյակը։

Հայերեն Русский

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ