Սփյուռք

Արվեստի նմուշներ, ձեռագործ իրեր. Գլենդելում կանցկացվի Հայկական փառատոն

1 րոպեի ընթերցում

Արվեստի նմուշներ, ձեռագործ իրեր. Գլենդելում կանցկացվի Հայկական փառատոն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլենդել քաղաքում՝ Արցախ-Բրոդվեյ փողոցների խաչմերուկում, կանցկացվի Հայկական փառատոն, որի ընթացքում կներկայացվի հայկական մշակույթն ու արտադրանքը: Փառատոնը կազմակերպում է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի հյուպատոսությունը հայտնում է, որ դեկտեմբերի 11-ին կայանալիք Հայկական փառատոնին ներկայացվելու է Հայաստանից ԱՄՆ ներմուծվող, ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների կողմից արտադրվող ապրանքները, ԱՄՆ-ում գործող հայկական ընկերությունների ծառայությունները, հայկական կազմակերպությունների գործունեությունը: Ներկայացված կլինեն Հայաստանում, Արցախում, Կալիֆոռնիայում հայկական կազմակերպությունների բարձր տեխնոլոգիական ապրանքներ, տնտեսական արտադրանք, արվեստի նմուշներ, ձեռագործ իրեր, սնունդ և խմիչք:

Փառատոնն անցկացվելու է առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան ժամը 22:00-ն, ակնկալվում է 20 հազարից ավելի այցելու: Հայկական փառատոնի նպատակն է ամերիկյան հանրությանը լայնորեն ներկայացնել հայկական արվեստն ու մշակույթը՝ ընդգծելով հայ ժողովրդի ստեղծագործ կերպարը։

Ցուցահանդեսն ուղեկցվելու է հայկական մշակութային ծրագրով:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում