Էներգաարդյունավետ շինանյութ- ինչպե՞ս կողմնորոշվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնվերս բանկը Հայաստանում հիփոթեքային ՝ այդ թվում էներգաարդյունավետ վարկավորման պորտֆելով առաջատարներից է, որն առաջարկում է երկարաժամկետ ֆինանսավորում մրցունակ տոկոսադրույքով:

Բանկի հիփոթեքային վարկավորման պրոդուկտներից ընտրություն կատարել կարող եք https://www.conversebank.am/hy/house/ հղումով:

Իսկ շինանյութի հարցում կողմնորոշվելու համար ներկայացվում է շինանյութի ռեյտինգը՝ ըստ էներգաարդյունավետության աստիճանի:

Եվ այսպես.

5.Երկաթբետոն-Մասնագետները այս շինանյութը օգտագործում են ամրության եւ երկարակեցության շնորհիվ: Այն հայտնի է իր բարձր ջերմահաղորդականությամբ՝ 1,7 Վտ/մԿ, ինչը հուշում է, որ երկաթբետոնից շինությունները՝ արագ ջեռուցելու եւ ջերմաստիճանը պահպանելու համար պիտի երեսպատվեն էներգաարդյունավետ նյութերով:

4.Աղյուս-Վերջին շրջանում մեզանում հետաքրքրություն է նկատվում աղյուսաշեն տների նկատմամբ: Աղյուսը հրակայուն է եւ խոնավության նկատմամբ դիմացկուն, սակայն ջերմահաղորդականության բավականին բարձր մակարդակ ունի՝ 015-0,67 Վտ/մԿ: Հանուն ճշմարտության պիտի նշենք, որ այս շինանյութից շինությունների բարձր էներգաարդյունավետության ապահովման համար ձեզանից կպահանջվեն անհամեմատ ավելի քիչ ռեսուրսներ, քան երկաթբետոնի պարագայում:

3.Կերամզիտաբետոն- Թեեւ այս շինանյութը հիանալի ձայնամեկուսիչ հատկություններ ունի ու խոնավությունը չի փոխանցում, այն հազվադեպ են օգտագործում բազմաբնակարան շենքերի հիմնական պատերի շինարարության ժամանակ,քանի որ բարձր ամրությամբ աչքի չի ընկնում: Փոխարենը այս շինանյութը շատ են օգտագործում ներքին պատերում կամ անհատական տների արտաքին պատերում: Ջերմահաղորդման մակարդակը 0,19-0,27 Վտ/մԿ է:

2.Փայտ- Ամենաէներգաարդյունավետ նյութերից է՝ 0,15-0.4 Վտ/մԿ: Տունը մինչեւ 220 տաքացնելու համար համար պահանջվումէ առավելագույնը 3 ժամ: Համեմատության համար նշենք, որ նույն ջերմաստիճանի ապահովման համար աղյուսաշեն տան դեպքում կարող է մինչեւ 8 ժամ պահանջվել: Հարկ է նշել նաեւ, որ փայտը տան խոնավությունը կարգավորելու եւ օդը թթվածնով հարստացնելու հատկություն ունի: Մինուսներից կարելի է նշել այն, որ հրակայուն չէ եւ պատշաճ խնամքի բացակայության դեպքում արագ փտում է:

1.Պենոպոլիստիրոլը ամենաէներգաարդյունավետ ու ամենամատչելի նյութերից է: Էներգիայի կորուստը նվազագույնն է՝ 0.025- 0.04 Վտ/մԿ: Այն հիանալի էներգաարդյունավետ շինանյութ է. այս տեսանկյունից 15 սմ պենոպոլիստիրոլը համարժեք է 5.33 մ երկաթբետոնին: Association pour la promotion du PSE dans la construction Եվրոպական ասոցիացիայի վիճակագրությունը վկայում է, որ Եվրոպայում 10 տնից 8-ը կառուցվում են հենց այս շինանյութից:

ՎՏ/մԿ-ն ջերմահաղորդականության չափման միավորն է, որը հաշվվում է Վատտ/( մետր*ջերմաստիճան) բանաձեւով:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Հայերեն English

Երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է ապահովվի նաև թվային միջավայրում. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարությունը ցավակցել է Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստան–Հունաստան համագործակցության ամենաբովանդակալից էջերը դեռ կարող են գրվել գալիք տարիներին․ դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը «Պրոինոս Լոգոս» օրաթերթին

Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր

Փաշինյանը հայտարարել է՝ նոր Սահմանադրությամբ առաջարկում են պատերազմի ԴՆԹ-ն փոխարինել խաղաղության, զարգացման և անկախության ԴՆԹ-ով

Իտալիայում համընդհանուր գործադուլ է կազմակերպվել կառավարության քաղաքականության դեմ

Պուտինը Ռահմոնի հետ քննարկել է Տաջիկստանում ռուսական ռազմակայանի գործունեության հարցը

Digitec-ը դարձել է Հայաստանի տեխնոլոգիական ապագայի մասին խոսելու կարևոր հարթակ․ Դավիթ Թադևոսյան

Մեզ պետական պարտքը կրկնապատկելու մեջ մեղադրում են նրանք, որոնց իշխանության ժամանակ այն աճել է 6.6 ու 5.8 անգամ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում