Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ մի շարք աշխատակիցներ արժանացել են տարբեր պարգևների և խրախուսանքների

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարգևներ է հանձնել կոմիտեի մի շարք աշխատակիցների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ Հայկ Մկրտչի Գրիգորյանը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի բարձրագույն պարգևով՝ «Պատվավոր քննիչ» կրծքանշանով, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մովսեսի Խաչատուրյանը՝ «Հավատարմության համար» մեդալով, կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Վարազդատի Թադևոսյանը՝ «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով:

«ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն առաջին վարչության պետ Ազատ Լյուդվիգի Գևորգյանին շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի,

իրավաբանական վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հասմիկ Նորիկի Լևոնյանին՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի, Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Յուրիի Բարոյանին՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով «Անձնվիրություն և անվեհերություն», «Վաստակի համար», «Անբասիր ծառայության համար» չորրորդ և երրորդ աստիճանի մեդալներով, «Լավագույն քննիչ» կրծքանշանով, ինչպես նաև՝ հուշանվերով, շնորհակալագրերով և դրամական պարգևներով պարգևատրվել են նաև ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող այլ անձինք:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարի, Արտակարգ իրավիճակների նախարարի, Գլխավոր դատախազի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Ոստիկանության պետի, Հատուկ քննչական ծառայության պետի և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանների համաձայն՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող ևս մի շարք անձինք պարգևատրվել են մեդալներով, կրծքանշաններով, շնորհակալագրերով և հուշանվերով:

Հայերեն Français

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն