Հադրութից տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության դիմաց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հադրութից տեղահանված մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ իրենց բնակարանային խնդրի լուծման հարցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հադրութցիներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 45 օր առաջ հղել էին նամակ, թե ղեկավարությունն ինչ է մտածում Արցախից տեղահանված բնակչության համար, որոնք գտնվում են Հայաստանում: «Մինչև հիմա պատասխան չունենք: Մեր հավաքի նպատակը պարզելն է, թե ինչու պատասխան չեն տալիս և ինչ ծրագրեր, նախագծեր ունեն մեր հետագա ճակատագրի վերաբերյալ»,-ասաց նա:

Տեղահանված հադրութցիներն ավելի վաղ հանդիպել էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, Արցախի պետնախարարի, տարածքային կառավարման նախարարների հետ: «Որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք են բերվել, բայց առայժմ դեռ հստակ բան չկա»,- ասաց քաղաքացին ու հավելեց՝ շուտով ձմեռ է մոտենում, բնակարանային հարցի լուծման տեղաշարժ իրենք չեն տեսնում:

Նրա խոսքով՝ վերջին երկու մասում սոցվճարներ էլ չեն ստացել:

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ Արցախի հյուրատներում, հյուրանոցներում մեծ թվով մարդկանց են բնակեցրել, օրական յուրաքանչյուրին տրամադրվում է 4000-6000 դրամ: «Այսինքն՝ յուրաքանչյուր շնչին ամիսը 150 հազար դրամ գումար են տրամադրում: Այստեղ իմ ընտանիքում 8 հոգի են, 130 հազար դրամ տան վարձ ենք տալիս: Եթե այնտեղ կարողանում են մեկ մարդուն տրամադրել, ապա ի՞նչն է խանգարում, որ դա մեզ այստեղ չեն տրամադրում»,- ասաց նա:

Ըստ քաղաքացու՝ պաշտոնյաները հանդիպմանը խոստացել են, որ Արցախում տներով են ապահովելու իրենց: «Սակայն մենք այսօր չենք տեսնում, որ այնտեղ նույնիսկ բնակարան են սարքում»,- ասաց նա:

Քաղաքացին հիշեցրեց, որ նամակով դիմել էին Ֆրանսիայի դեսպանատուն, հիմա գնալու են, տեսնեն, թե ինչ պատասխան են տալիս, որից հետո շարժվելու են Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ: «Բնակվարձերի խնդիր ունենք, գնալու ենք, պահանջելու ենք, որ գոնե այս ամսվա բնակվարձերը տան»,- ասաց նա:

Տեղահանված հադրութցի մի կին էլ նշեց. «Այս պահին ես հետաքրքրվել եմ՝ այնտեղ տուն կարող են գյուղում տրամադրել: Բայց ես գյուղ չեմ գնա, գյուղ, որը ադրբեջանցու սահմանին կպած է: Ստեփանակերտում այս պահին ինչ-որ մեկին տեղավորելու հարցի լուծում չկա, դեռ խոստումներ են տրվում»,- ասաց նա ու հավելեց, որ իրենք ևս երկու ամիս գումար չեն ստացել:

Հայերեն Русский

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

«Նոա»-ն Շվեյցարիա ժամանած հայ երկրպագուներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի անվճար տոմսեր կտրամադրի

«Սարդարապատ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ հաղթանակն են տոնում Պրեմիեր լիգայում

Իտալիայում Էթնա հրաբխի հզոր ժայթքումը խաթարել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան