Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը ռեկորդային աճ Է ցույց տվել 13 տարվա ընթացքում. Bloomberg

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը, հոկտեմբերի 1-ին Եվրոստատի հրապարակած նախնական տվյալներով՝ կազմել Է 3,4 տոկոս տարեկան արտահայտությամբ՝ օգոստոսի ցուցանիշի համեմատությամբ ավելանալով 0,4 տոկոսով: Ինչպես պնդում Է Bloomberg գործակալությունը, դա գնաճի ամենաբարձր մակարդակն Է միությունում 2008 թվականից ի վեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերին ամենից շատ աճել են Էներգակիրների գները (17,4 տոկոսով, օգոստոսին՝ 15,4 տոկոսով), դրանց հտեւում են արդյունաբերական արպրանքները (2,1 տոկոսով, օգոստոսին՝ 2,6 տոկոսով), այնուհետեւ գալիս են մթերքները, ալկոհոլը եւ ծխախոտը (2,1 տոկոսով, 2 տոկոսով), ինչպես նաեւ ծառայությունները (1,7 տոկոսով, 1,1 տոկոսով): Անցյալ ամսին գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել Է Էստոնիայում (6,4 տոկոս), Լիտվայում (6,3 տոկոս) եւ Սլովակիայում (5,1 տոկոս), ամենացածրը՝ Մալթայում (0,7 տոկոս), Պորտուգալիայում (1,3 տոկոս), Հունաստանում եւ Ֆինլանդիայում (2,1 տոկոս):

Սեպտեմբերի 13-ին Եվրոպայի կենտրոնական բանակի (ԵԿԲ) գործադիր խորհրդի անդամ Իզաբել Շնաբելը հայտարարել Է, որ այս տարի եվրոգոտում գնաճի մակարդակը կշարունակի աճել, բայց 2022 թվականին կարող Է զգալիորեն նվազել: Սեպտեմբերի 9-ին ԵԿԲ-ի ղեկավար Քրիստին Լագարդը մամուլի ասուլիսում հայտնել Է, որ 2021 թվականին միությունում գնաճի մեծացման ակտուալ կանխատեսումն այժմ կազմում Է 2,2 տոկոս, 2022-ին՝ 1,7 տոկոս, 2023-ին 1,5 տոկոս: Բացի դրանից, նա նշել Է, որ եվրոգոտու տնտեսությունը վերականգնվում Է նոր կորոնավիուսային վարակի դեմ բնակչության պատվաստման համեմատ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский Türkçe

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս