Արցախ

Արցախում հաստատվել է COVID-19-ի 5 նոր դեպք, 5 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր

1 րոպեի ընթերցում

Արցախում հաստատվել է COVID-19-ի 5 նոր դեպք, 5 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվելէկորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 56 թեստավորում։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13 180 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 149-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերով հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում