ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ Կաթողիկե եկեղեցու տասնյակ եպիսկոպոսներ աղոթել են Սուրբ Հոգու համար, երբ հանդիպել են Հռոմում՝ եկեղեցու պատրիարք ընտրելու երկրորդ փորձի ժամանկ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրություն կատարելու նպատակով եպիսկոպոսները Լիբանանում,սկսած հունիսի 22-ից, արդեն երկրորդ անգամ են հանդիպում, սակայն ոչ մի թեկնածու չի հավաքել ձայների 2/3-ը։ Սա ձայների այն քանակն է, որն անհրաժեշտ է Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանին փոխարինելու համար, ով մահացել է մայիսի 25-ին, Բեյրութում:
Եկեղեցական օրենսդրության համաձայն՝ անպտուղ ընտրություններից հետո եպիսկոպոսները դիմել են Ֆրանցիսկոս պապին։ Վերջինս խնդրել է նրանց հավաքվել Հռոմում և կրկին սկսել ընտրական գործընթացը սեպտեմբերի 22-ից հետո՝ աղոթքից և մտորումներից 2 օր անց։
Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանը ծնվել է 1934 թվականին, Հալեպում։
2015 թվականի հունիսի 25-ին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս ՊատրիարքՆերսես Պետրոս ԺԹ Թարմունիիմահվան պատճառով, ըստ Արևելյան Եկեղեցիների կանոնակարգի, նշանակվել է որպես Հայ Կաթողիկե Եկեղեցու կառավարիչ՝ մինչև նոր պատրիարքի ընտրությունը։ 2015 թվականի հուլիսի 25-ին Հայ Կաթողիկե Պատրիարքական Եկեղեցու Սինհոդոսական Հայրերը նրան նշանակել են Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք՝ Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան անվամբ։